Աշխարհի ամենացածրահասակ կինը

10

Ջիոլի Ամգեն 18-ամյա ուսանողուհի է Հնդկաստանից: Նա հայտնի է որպես ամենացածրահասակ կինը ամբողջ աշխարհում և դա արդեն հաստատված է Գինեսի գրքում: Ռեկորդակիր աղջկա հասակը 62.8 սմ է: Պաշտոնական հավաստագրի հանձնման օրը աղջիկը նշում էր իր ծննդյան տարեդարձը:

Ջիոլին տառապում է մի հիվանդությամբ, որը հայտնի է վաղ ժամանակներից`ախոնդրոպլասիայով: Այս հիվանդությունը բուժում չունի: Այն կարող է հանդիպել 50-100 մարդուց մեկի մոտ:

2009 թվականի սեպտեմբերին Ջիոլի Ամգեն առաջին անգամ գրանցվեց Գինեսի գրքում իր 61.95 սմ հասակով: 2 տարվա ընթացքում նա աճել է ընդհամենը 0.85 սմ: Այժմ Ջիոլիի հասակը ավելի ցածր է, քան 2 տարեկան երեխայինը:

Ջիոլիից առաջ աշխարհի ամենացածրահասակ կինը համարվում է Պոլին Մաստերսը(1876—1895) Նիդերլանդներից, նրա հասակը ընդհամենը 61 սմ էր: