Ի՞նչպես կապել փողկապը
Փողկապը ժամանակակից աշխարհում տղամարդկանց զգեստապահարնում կարևորագույն տեղ է զբաղեցնում:
Փողկապի ստեղծման համար պարտական ենք հռոմեացի լեգիոներներին, որվքեր պարանոցներին թաշկինակ էին կապում:
Իհարկե, նորաձևության մեջ դրանք մտան 17-րդ դարի վերջում:
Իսկ ևս 200 տարի անց դրանք դարձան շատ նման ժամանակակից փողկապներին:
Միևնույն ժամանակ առաջ եկավ մի ամբողջ գիտություն, թե ինչպես պետք է կապել փողկապը:
Պատկերացրեք, որ քիչ գրքեր չեն գրվել փողկապ կապելու արվեստի մասին. դրանցից մեկի հեղինակն է Բալզակը:
Փողկապի ձևն ու դիզայնը վերջին հարյուր տարիների ընթացքում հաճախ է փոփոխվել:
Փողկապի գոյության պատմության ընթացքում հայտնվել է կապելու 85 տեսակ` սկսած հասարակ, առօրեականից, մինչև էլեգանտ հանգույցներ:
Ցավոք ժամանակակից փողկապը կարելի է կապել ընդհամենը 10 եղանակով: Իսկ տղամարդիկ օգտագործում են 2 կամ 3 ձև, այն էլ ամենահասարակները:
Շատերն էլ առհասարակ չգիտեն թե ինչպես կապել և անհրաժեշտության դեպքում սկսում են փնտրել իմացող մեկին:
Մենք կանդրադառնանք փողկապ կապելու ամենապարզ եղանակին:
«Four-in-hand» հանգույցի գաղտնիքը
«Four-in-hand» ամենապարզ հանգույցն է: Անգլերենից թարգմանվում է «Չորս ձեռքերում»: Այդպես է կոչվել անգլիական տղամարդկանց ակումբի պատվին, որը գործել է 2 դար առաջ: Հենց այդ ակումբի անդամներն են այս հանգույցի հեղինակները:
Իսկ այժմ ներայացնենք այդ պարզ տեխնիկան:
Այս հանգույցի համար հարմար է ցանկացած փողկապ: Ոչ երկարությունը, ոչ ձևը նշանակություն չունի:
1.Բարձրացրեց օձիքը, անցկացրեք փողկապը, այնպես, որ աջ կողմում լինի նրա նեղ վերջավորությունը, իսկ ձախում`լայնը: Խաչում ենք այն, ինչպես պատկերված է նկարում, լայն ծայրը նեղի վրա:
2.Անցկացնում ենք լայն ծայրը նեղի ետևով և նորից տանում աջ`կրկին խաչաձև:
3. Հիմա անցացնում ենք լայն ծայրը կոկորդի մոտ գտնվող հանգույցից և ձգում վերև, այնուհետև կրկին անցկացնում ներքևի հանգույցից, որը առաջացել է վերոհիշյալ գործողություններից և ձգում ենք ներքև, բռնելով հանգույցը:
4. Ամուր ձգում ենք հանգույցը օձիքին և վերջ`պատրաստ է:
Իսկ եթե ձեզ մոտ այնուամենայինիվ չստացվի, հուսահատվել պետք չէ. «Մի՞թե կոստյումը պետք է գեղեցկացնի ձեզ»: