Ատո՞ւմ ես Վալենտինի տոնը:Նորմալ է

11

Հոգեբանները կարծում են, որ Սուրբ Վալենտինի`սիրահարների տոնը կարող է մեծ հարված հասցնել մարդկանց զգացմունքային առողջությանը, հատկապես նրանց, ովքեր այդ  շրջանում հարմարվում են իրենց նոր միայնակ կյանքին:

Մասնագետները հստակեցնում են, որ մարդիկ, ովքեր առանց այն էլ տարբեր առիթներով տառապում են ընտանիք չունենալու պատճառով, փետրվարի 14-ին ապրում են մեծ տրտմություն և տոնի ցնծությունը կարծես նրանց հիշեցնում է միայնության մասին:

Իհարկե սիրահարներին էլ սպառնում են մի շարք խնդիրներ, միջոցառում կազմակերպելու, պարտադիր նվեր գնելու և մյուս անգամներից ավելի զարմացնելու, ավելին ծախսելու և նմանատիպ հարցեր, որոնք հոգեբանական ճնշվածության են առաջ բերում:

Իսկ երբ քաղաքում սկսում են տոնին ընդհառաջ գների բարձրացումները, ֆինանսական խնդիրները  բերում են նյարդային լարվածության:

Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիությունները պարզ դարձրեցին, որ կանայք չեն բավարարվում հասարակ նվերներով, ինչպես օրինակ ծաղիկներով կամ կոնֆետներով: Ինչպես գրում է տեղական թերթից մեկը. «Սրտաձև շոկոլադները և փափուկ խաղալիքները տպավորում են միայն դպրոցականներին»:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մրցակցում են միմյան հետ, թե ով ինչքան ճոխ նշեց Վալենտինի տոնը:Բնականաբար հպարտանալու առիթ կարող է տալ շքեղ ռեստորանը կամ թանկարժեք զարդը:

Իսկ նրանք, ում սպասելիքները չեն արդարանում`արցունքներից և խորը հիասթափությունից խուսափել չեն կարող:

Ինչ են ասում Վալենտինի տոնին դեմ մարդիկ

Կանայք.

_Սուրբ Վալենտնի օրը փետրվարին է: Դա ամենատխուր, ձանձրալի ժամանակաշրջանն է տարվա:

_Այն տղամարդը, ում դու համարում ես սիրելի, այնպես խղճալի է դառնում: Հասկանում ես, որքան է ջանում քեզ ուրախացնել, սակայն երբեմն դա ի վիճակի չէ տարբեր պատճառներով: Միայն այն, որ բոլոր կարգին ռեստորաններում սեղանների գները անմատչելի են դառնում:

_Իհարկե, միշտ էլ հույս ես ունենում, որ կլինի այնպես ինչպես ուզում ես, բայց դա գրեթե չի լինում…

Տղամարդիկ

_Այս օրը տղարդիկ անում են այնպիսի հիամարություններ, որ նախկինում ոչինչ չէր ստիպել անել, ու ասեմ, որ դա այքան էլ հաճելի չէ:

-Ախր, դա իսկական թալան է: Ծաղիկներ..քիչ է, ընթրիք…սարսափելի թանկ է, նվեր…միթե հնարավոր է գտնել մատչելի ու կնոջը դուրեկան նվեր…ես չեմ գտել: Ավելի լավ չէ՞, որ այդ օրը կանայք օրվա սկզբից վերցնեն մեր դրամապանակի պարունակությունը, եթե չհերիքի, ընկերներից պարտք անեն, ինչպես անում ենք:

_Ես երբեք այս տոնին ինքս նվեր չեմ ստացել: Ինչո՞ւ: Մենք ի՞նչ ենք ստանում այս տոնից:

Ի դեպ, Գերմանիայում ձետրվարի 14-ը համարվում է հոգեկան հիվանդների օր: Գերմանացիները այս օրը այցելում են հոգեբուժարաններ, հիվանդերին տանելով քաղցրեղեն, ծաղիկներ և զարդարանքներ նրանց սենյակների համար:

Այնուամենայնիվ, շնորհավոր բոլոր նրանց oրը, ովքեր կարողանում են հաճույք ստանալ այս տոնից: