Ադելը այլևս չի երգելու տխուր սիրային երգեր
Բրիտանական երիտասարդ երգչուհի Ադելը հայտարարել է, որ պատրաստվում է փոխել իր բեմական կերպարը:
Բանն այն է, որ Ադելը գրավել է աշխարհի շատ երաժշտասերների ուշադրությունը իր ռոմատիկ երգերով, ինչպիսիք են Someone Like You, Don`t You Rememmber и Set Fire To The Rain և այլ հիթեր, որոնք ամնենաքար սիրտ ունեցող ունկնդիրներին անտարբեր չէին թողնում:
Երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ 23-ամյա Ադելի կյանքում ամեն ինչ հրաշալի է, որ նա սիրավեպ ունի 36-ամյա բիզնեսմեն Սայմոն Կոնեցկիի հետ:
Այժմ Ադելը քայլ է անում ձիով և հայտարարում, որ փոխելու է իր երաժշտական ոճը,-այս մասին նա անձամբ է հայտարարել արևմտյան E ամսագիրին տված հարցազրույցում:
«Ես այլևս երգեր չեմ գրելու բաժանման կամ անպատասխան սիրո մասին»,-հայտարարել է Ադելը վերոհիշյալ հարցազրույցում: