Մադոննան մեղադրվում է գրագողության մեջ

10

Բրազիլիացի փոփ-երգիչ Ժոաո Բրազիլը մեղադրել է Մադոննային գրագողության մեջ,-այս մասին հայտնում է NME-ն:

Երգչի կարծիքով Մադոննայի  “Gimme All Your Luvin” երգի կրկներգը իր  “L.O.V.E. Banana” ստեղծագործության պատճենն է:

Իրականում  «L.O.V.E. Madonna» և и «L.O.V.E. Banana» տողերի մեջ նկատելի նմանություն կա:

«Ես մինչև հիմա չգիտեմ թե ինչ է տեղի ունեցել: Ինքս Մադոննայի երկրպագուն եմ և եթե նա որոշել է ինչ-որ բաներ վերցնել իմ երգերից, դա դրական գնահատական է իմ աշխատանքի համար,-հայտարարել  է Ժոաոն:

Ժոաոն նաև չի պատրաստվում դիմել դատարան, համարելով, որ կարիք չկա հարցը լուծել իրավական հարթության վրա: