Անգլիացի գիտնականները երկարատև ուսումնասիրություններից հետո հերքել են այն եզրակացությունը, որ մեծ քանակությամբ խալերը վտանգ են ներկայացնում առողջության համար: Ընդհակառակը, դրանք նշան են առողջության և երկարակեցության:
Այս ուսումնասիրությունը կատարել են Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետները:
Ըստ նրանց տվյալների այն մարդիկ, ովքեր ունեն 100-ից ավելի խալեր, ավելի դանդաղ են ծերանում և 7 տարով ավելի երիտասարդ են երևում իրենց իրական հասակից:
Եվ, թերևս, նրանք չեն ժխտում մաշկի քաղցկեղի հավանականությունը, սակայն պնդում են, որ դրանցից օգուտը ավելի շատ է, քան վնասը:
Ուսումնասիրությունների շրջանակում հետազոտվել են 1200 կանայք 18-ից մինչև 79 տարեկան: Պարզվել է, որ նրանք, ովքեր ունեն շատ խալեր 2 անգամ քիչ են հիվանդանում օստեոպորոզով և բավական երիտասարդ տեսք են ունենում:
Դա բացատրվում է նրանով, որ այն մարդիկ, ովքեր ունեն մեծ քանակությամբ խալեր, նրանց օրգանիզմում արյան սիպտակ բջիջներն ունեն ավելի երկար տելոմերներ (ԴՆԹ-ի մասնիկներ, որոնք թույլ են տալիս նրան բազմանալ կանխարգելելով ետաճը): Որքան երկար է տելոմերների չափը, այնքան տվյալ անձը ուշ է ծերանում,-բացատրում են մասնագետները:
Ըստ նոր ուսումնասիրության խալերը կապ ունեն կյանքի տևողության հետ
loading...