VELIZ. Նոր անուն, նոր ընտանեկան համագործակցություն

9

Օրեր առաջ ձեր դատին հանձնվեց  ՎԷլիզի  «Բարև Արև» երգը, որը հայտնվել է YouTube որոնողական կայքում և առաջացրել հետաքրքրություն երգի և երգչուհու հանդեպ:

Մեր խմբագրությունը հյուրընկալել է ՎԷլիզ երգչուհուն և նրա պրոդյուսեր Վարդգես Մանուկյանին, ում անունը հայտնի է, որպես մի շարք տեսահոլովակների ռեժիսոր:

Ստացված հետաքրքիր զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

_Բավական հետաքրքիր բեմական անուն եք ընտրել: Զուտ տարբերվելո՞ւ համար է ընտրված, թե՞ որևէ խորհուրդ ունի:

Վարդգես — Իհարկե կցանկանանք տարբերվել բոլորից,բայց տարբերվելու միջոցը անունը չենք ընտրել, Վելիզ անունը ունի իր բացատրությունը որը կցանկանանք դեռևս մնա գաղտնիք:

-Փաստորեն, ձեր պրոդյուսերը նաև ձեր ամուսինն է: Հետաքրքիր է սկզբում  ձեզ միավորել է աշխատա՞նքը, թե՞ սերը:

ՎԷլիզ — Մեզ միավորել է Սերը: Մեր ամուսնությունից հետո մենք  ունեինք մի նպատակ`   ունենալ մի երգ, որով ես կներկայանայի հանրությանը, բայց մենք սպասում էինք մեր  բալիկի լույս աշխարհ գալուն, այդ իսկ պատճառով մեր ցանկությունը մի փոքր հետաձգվեց, բալիկի ծնվելուց հետո սկսվեց բուռն աշխատանքային շրջանը, և ստեղծվեց իմ առաջին երգը, որը կոչվում է «Բարև Արև…»: Ի դեպ երգի հեղինակն է Նանե Գրիգորյանը:

-Դուք նաև փոքրիկ ունեք: Ի՞նչպես եք կարողանում և երեխայի մասին  հոգ տանել, և հասնել նկարահանումների և ձայնագրության:

ՎԷլիզ— Նախ ասեմ, որ մեր բալիկը արդեն սովորել է բաձր ձայներին, և ինչպես նկատել եմ, նա հասցրել է արդեն սիրել «Բարև Արև» երգը:  Իսկ ինչ վերաբերվում է ձայնագրմանը և նկարահանումներին, ասեմ որ նկարահանման հրապարակում նրան խնամել է իմ քույրը, ում  հայտնում եմ իմ շնորհակալությունը, իսկ նկարահանման ընթացքը հաճախ ընդհատվել է, որպեսզի կերակրեմ երեխային :

-Ինչպե՞ս եք կատարել աշխատանքի բաժանումը, հստա՞կ է թե ով ինչով է զբաղվում, թե՞ յուրաքանչյուր հարցով զբաղվում եք միասին:

Վէլիզ — Նախ ասեմ, որ մեր թիմի ղեկավարն է Վահրամ Մանուկյանը, ով իմ պրոդյուսերի եղբայրն է, և աշխատանքները բաժանում է նա, և արդյունքում ամենքս գիտենք մեր գործը:

-Վարդգես, Դուք արդեն հայտնի եք, որպես մի քանի տեսահոլովակների ռեժիսոր: Պատրաստվում եք շարունակել համագործակցությունը այլ աստղերի հետ, թե զբաղվելու եք միայն Վէլիզի աշխատանքներով:

Վարդգես — Վելիզի հետ տարվող աշխատանքները ինձ չեն խանգարում աշխատել մյուսների հետ, որովհետև ես դեռ երիտասարդ եմ և կարծում եմ, որ ժամանակն է համագործակցելու մի շարք մարդկանց հետ և կիսվել իմ ստեղծագործական մտքերով:

-ՎԷլիզ,  Ձեր երգը YouToube-ում արդեն բավական դիտումեր ունի, սակայն Ձեր մասին քիչ բան է հայտնի: Պատմեք Ձեր կրթության և անցած երաժշտական ուղու մասին:

Վէլիզ — Սկզբում ես ավարտել եմ դաշնամուրի բաժինը, այնուհետև ընդունվել Երգի պետական թատրոն, որը ավարտելուց հետո հաճախել եմ  ձայնամշակումների,  հիմա էլ շարունակում եմ հաճախել, և ես պատրաստվում եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում չդադարել սովորելը:

-Արդեն գաղտնիք չէ, որ շուտով կթողարկվի Վէլիզի առաջին տեսահոլովակը: Ի՞նչ անակնկալներ եք պատրաստում երաժշտասերների համար:

Վէլիզ — Տեսահոլովակի ռեժիսորը, ինչպես նաև սյուժեի հեղինակը Վարդգեսն է. փորձել ենք շատ հետքրքիր լուծումներ  տալ: Մի բան միայն կասեմ,որ տեսահոլովակը մի քնած տղայի մասին է: Մնացածը տեահոլովակի թողարկվելուց հետո կդատի հեռուստադիտողը:

_Ի՞նչ պլանավորած ծրագրեր ունեք տեսահոլովակից հետո: Արդյո՞ք սա երկարատև համագործակցություն կլինի, թե պարզապես հոբբի է Վէլիզ երգչուհու համար:

ՎԷլիզ — Մեր պլանների մեջ արդեն կա նոր երգ, սակայն չենք մանրամասնի, թեկուզ հենց այն պատճառով, որ Վարդգեսը շատ աստվածավախ է և նման դեպքերում սիրում պատասխանել «Առաջ Աստված»:

Կադրեր տեսահոլովակի նկարահանումից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ շուտով Ամսագիր.am-ի վիդեոբաժնում հնարավորություն կունենաք դիտել քնած տղայի մասին պատմող տեսահոլովակը: