Մադոննան համարվել է վերջին 20 տարիների լավագույն երգչուհի

9

VH1 հեռուստաընկերության անցկացրած հարցումների արդյունքում Մադոննան ճանաչվել է մեծագույն կին`երաժշտության ոլորտում:
Ցանկում ներգրավված են եղել միայն կանայք, որոնք ձայնագրվել կամ ալբոմ են թողարկել 1900-ականներից մինչև 2000-ական թվականը:
Այդ ընթացքում Մադոննան հասցրել է թողարկել 7 ալբոմ . “Erotica”, “Bedtime Stories”, “Ray of Light”, “Music”, “American Life”, “Confessions on a Dance Floor” և “Hard Candy” :
Այս պահին  Մադոննան պատրաստում է իր հերթական` 12-րդ ալբոմը: Ձայնասկավառակը կկոչվի “M.D.N.A.” և լույս կտեսնի 2012-ի մարտին:
Առաջին սինգլը արդեն հայտնի է “Gimme All Your Luvin” կոմպոզիցիան է:
Այս տարվա փետրվարին արդեն հրապարակվել է երգի պաշտոնական տարբերակը:
Ամբողջական ցուցակը, որ ներառում է մեծագույն կանանց երաժշտության ոլորտում 100 անուններից է բաղկացած:
Առաջին տասը անունները դիտեք ստորև.

1. Մադոննա
2. Մրայա Քերրի
3. Բեյոնսե
4. Լեդի Գագա
5. Ադել
6. Ուիթնի Հյուսթոն
7. Ջանեթ Ջեքսոն
8. Քրիստինա Ագիլերա
9. Ջերի Ջեյ Բլեյջ
10. Փինք