Ամսագիր.am
Image default
Զարմանազան

3D ակնոցները այնքան էլ վտանգավոր չեն

Բրիտանացի գիտնակաները մոռացել են իրենց ահազանգը: Հիմա իրենք պնդում են, որ  3D –ֆիլմերը այնքան էլ վնասակար չեն տեսողության համար, որքան ասվում է:

Նրանք հաստատում են, որ հնարավոր են գլխապտույտներ, անհարմարություններ, գլխացավեր ունենալ, սակայն շատ բժիշկներ այս տագնապները համարում են չափազանցված:

Մասնագետները կարծում են, որ 3D ֆորմատի ֆիլմերը կարող են ազդել այն մարդկանց վրա, ովքեր ունեն աչքի խնդիրներ:

Նրանք ովքեր տեղյակ չեն իրենց հիվանդության մասին դիտումը կարող է լավ առիթ հանդիսանալ ակնաբուժի մոտ ստուգվելու համար:

3D ֆիլմերը բացասաբար չեն ազդում տեսողության վրա, եթե աչքերը միանման են տեսնում: Իսկ եթե այդ խնդիրը հարթվի օպտիկական համապատասխան լինզաներով, ապա վտանգավոր չէ ֆիլմի դիտումը:

3D ֆիլմերի այն սիրահարներին, ովքեր դիտման ընթացքում ունենում են գանգատներ, բժիշկները խորհուրդ են տալիս դուրս գալ կինոդահլիճից կամ հանել ակնոցները, թույլ տալով, որ աչքերը հանգստանան:

Իսկ դիտումից հետւ խորհուրդ է տրվում անել աչքերի մարզանք. Միևնույն ուղղությունից նայել մեկ շատ մոտ մեկ էլ հեռու գտնվող առարկաների:

Կինոսրահներում տրամադրվող ակնոցները , հասկանալի է, որ միանգամայն օգտագործման համար չէ նախատեսված:  Ուշադիր եղեք, որ այն ձեզ տան ախտահանված վիճակում: Մի շարք կինոթատրոններում դրանք լվացվում են հատուկ հեղուկով:

Հայաստանյան հադիսատեսը կասկածանքով է վերաբերվում տրամադրվող 3D ակնոցների աղտահանմանը, կան անհանգստություններ, որ կարող են փոխանցվել ակնային ինֆեկցիաներ:

Մասնագետները հաստատում են, որ կա մտահոգության կարիք, սակայն ավելի շատ մաշկային հիվանդութունների փոխանցման վերաբերյալ: չի բացառվում էկզեմայի վտանգը:

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս տոմսեր գնել մեջտեղի շարքերում , քանի որ այժմյան կինոդահլիճներում էկրանները չափազանց մոտ են հանդիսատեսների շարքերին: Խուսափեք դիմացի շարքերում տեղ զբաղեցնելուց և հետևեք թե ինչ ակնոցներ են ձեզ տրամադրում:

 

loading...

Կարդացեք նաև

Կենդանակերպի նշաններ, ովքեր բարձր ստանդարտներ ունեն

admin

Անհավատալի է, բայց նրանք տղամարդիկ են

admin

Մեկ շաբաթյա վարունգային դիետա