Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչ է սերը: Գիտեն Love Is!-ի հերոսները

Մեզանից շատերը գնել են  Love Is! մաստակները, որպեսզի դիտեն փաթաթված թուղթը, որտեղ ուրախ գրություններ էին սիրո մասին:

Love Is կոմիքսը հնարել է նոր զելանդացի նկարիչ Քիմ Գրոուվը 60-ակնների վերջերին: Ամեն ինչ սկսվեց սիրային գրություններից, որ նա գրում էր անձեռոցիկների վրա իր ապագա ամուսնու`Ռոբերտո Կազալիի համար:

90-ականների սկզբին թուրք ձեռներեցները սկսեցին արտադրել մաստակ, որի մեջ այդ կոմիքսներն էին:

Ամենաուրախ և ռոմանտիկ արտահայտությունները Love Is-ից

Սերը դա.   

  • Միասին գարունը դիմավորելն է:
  • Երբ դու չես հարցնում  թե ինչ արժե նրա նոր զգեստը:
  • Երբ նրա լուսանկարը քո սեղանին է, իսկ քո սերը նրա սրտում է ապրում:
  • Երբ շտապում ես տուն, իմանալով, որ սիրելիդ այնտեղ է:
  • Երբ երկուսը մեկ սիրտ ունեն:
  • Խմել երկու ձողիկներով, երբ ճաշարանում մեկ բաժակ է:
  • Լսելն է մեկ մեկու սրտի զարկերը:
  • Երբ նա ուզում է պարել միայն քեզ հետ:
  • Միմյան ծիծաղելի մականուններ մտածելն է:
  • Չզայրանալ, երբ նրա սիրելի սերիալն է:
  • Լավ տրամադրությամբ սպասել նրան, երբ ձկնորսության է գնացել:
  • Երբ միասին ծովը ծնկներից է:
  • Իմանալն է, որ նրա համար դու ամենալավն ես:
  • Զգացմունքների աճող լարվածությունն է:
  • Իմանալ, որ նրա սիրտը միշտ քեզ հետ է:
  • Երբ ուզում ես, որ երեխան նրան նման լինի:
  • Անվստահ, բայց վճռական քայլ է:
  • Նրա երաժշտությունը հասկանալ փորձելն է:
  • Նրա հետ ֆուտբոլ նայելն է:
  • Կիրակի առավոտյան նախաճաշի բույրով նրան արթնացնելն է:
loading...

Կարդացեք նաև

Ծննդատնից մարզասրահ

admin

Ինչպե՞ս տեղավորվել աշխատանքի առանց աշխատանքային փորձի

admin

Ինչպես գումար վաստակել ձեռքի աշխատանքով

admin