Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Հայ անվանի արձակագրի ծննդյան օրն է

Այսօր հայ անվանի արձակագիր Անահիտ Սահինյանի 94 ամյակն է : Հիշեցնենք նա վախճանվեց 2010 թվականին հունվարի 7-ին կյանքի 93-րդ տարում:
Անահիտ Սահինյանը մի շարք վեպերի ու վիպակների հեղինակ է, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր:  Ընթերցողներին հայտնի են հատկապես նրա «Խաչուղիներ», «Ծարավ», «Կարոտ» վեպերը: Անահիտ Սահինյանը ծնվել էր 1917 թվականին Լոռիում:

Ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները նրան ավելի լավ են ճանաչում, հիշում ու սիրում նրա ստեղծագործությունները£ Հեղինակի «Կարոտ», «Ծարավ», «Խաչուղիներ», «Կեռմաններ», բազմաթիվ այլ վեպեր ու վիպակներ ժամանակին, ինչպես ասում են, ձեռքից ձեռք էին խլում:

Թերեւս ոչ բոլորը գիտեն, որ արձակագիր Անահիտ Սահինյանը եղել է նաեւ հրաշալի լրագրող, խմբագրել է «Արարարտ» շրջանային թերթը, «Պիոներ» ամսագիրը, երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ ու իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Հացն անխղճորեն շռայլելու մասին երկրի ղեկավար այրերեին ուղղված նրա արձագանքը ժամանակին արժանացել էր Անտոն Քոչինյանի ուշադրությանն ու շնորհակալական հեռախոսազանգին:  Հեղինակի ամենածավալուն վեպից մինչեւ ամենափոքր հոդվածն ուներ խիստ ինքնատիպ կնիք ու ձեռագիր, դա սահինյանական ձեռագիրն էր:

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Քոլլի Բերրիի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 112 ամյակը

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin