Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

1937-ի փետրվարի 21-ին է ծնվել Միքայել Վարդանովը

1937-ի փետրվարի 21-ին է ծնվել վավերագրական կինոյի վարպետ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ Միքայել Վարդանովը:
Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր է։ 1965-ին ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։

Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991թ)։ Այդ պատճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Հայկական հողի գույնը» (1969), Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմերում նկարահանումների կադրերով:

Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն):

Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Ջնջված դեմքեր» (1987), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992)։

loading...

Կարդացեք նաև

Տիգրան Մանսուրյանը այսօր տոնում է ծննդյան 73 ամյակը

Հռչակավոր անգլիացի փիլիսոփա, հոգեբան Հերբերտ Սփենսեր ի ծննդյան օրն է

admin

Անվանի բանաստեղծուհի Ախմատովայի 122-րդ ամյակը

admin