Ամսագիր.am
Image default
Հասարակություն

1944 թվականի փետրվարի 21-ին սպանվեց Միսաք Մանուշյանը

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են: 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա’ Փարիզ։ 1930 թվականից Ա . Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը: Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից` թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ: 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937 – ից կենտրոնական վարչության անդամ: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը:

1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա: 1943 թ. նոյեմբերին , Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվարի 21-ին , իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները: Այնտեղ գրված է` Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։

loading...

Կարդացեք նաև

Սամվել Ավագյանն աջակցության կարիք ունի

admin

ՀԱՊԿ հայաստանյան կենտրոնը ամփոփում է ընթացիկ տարին

admin

Գրասենյակային աշխատանքի բարդությունները