Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Չբացահայտված մարդկային 10 գաղտնիքներ

1. Ամոթից կարմրելու հատկությունը
Գիտնականները էվոլյուցիայի տեսության մեջ մեծ բացթողում են համարում անհարմար վիճակում հայտնված  կամ ստելիս մարդու կարմրելու հատկության բացատրության բացակայությունը: Կարմրելով մարդը շրջապատին ազդանշան է ուղարկում՝ ահա ես ստախոս եմ, սրիկա, խաբեբա: Սակայն ինչու՞: Կա միայն աղոտ ենթադրություն, որ դրանով բնությունը մարդկանց ստիպում է քիչ ստել: Իսկ կարմրած ստախոսը շրջապատին ազդանշան է ուղարկում ներողություն խնդրելու պատրաստակամության մասին: Դա պակասեցնում է ագրեսիան և ստիպում ավելի արագ ներել:
Մի գուցե էվոլյուցիայի նախնական փուլում դա իսկապես պակասեցնում էր ագրեսիան: Ո՞վ գիտե, կարող է հիմա էլ է օգնում:

2. Ծիծաղ
Մինչև հիմա հայտնի չէ, թե ի՞նչն է ստիպում մարդկանց ուրախանալ: Չէ՞ օր հումորի զգացողությունը բոլորի մոտ տարբեր է: Ոմանք ծիծաղում են երկիծաբանների համերգների ժամանակ, մյուսները՝ Comedy Club-ի ելույթներին: Գիտնականների ենթադրությամբ դա անհրաժեշտ է հոգեկան գործընթացը հավասարակշռելու հմար: Օրինակ՝ գրգռվածությունը, լարվածությունը և վիշտը մարելու համար: Չէ որ ծիծաղը առաջացնում է իսկական «բիոքիմիական փոթորիկ», երբ արտադրվում են բնական հարբեցնող նյութեր՝ էնդոմորֆին, հակադեպրեսանտներ: Իզուր չէ, որ անգլիացիների մոտ կա ասացվածք «Ինձ ծիծաղել սովորեցրու. փրկիր իմ հոգին»:

3. Ինտիմ մազերը
Զարգացման ընթացքում մարդը կորցրել է գրեթե ամբողջ բուրդը: Սակայն ինչո՞ւ է պահպանվել մարմնի ինտիմ մասերի մազերը: Չէ որ այդ այդ հատվածը ամենաշատն է ենթակա մակաբուծական վարակմանը: Գիտնականների ենթադրությամբ, դրանք մնացել են սեքսի համար:

4. Արվեստի ստեղծագործություններ ստեղծելու ծարավը
Մարդը պարզապես չի կարող չստեղծել գեղեցիկը: Այն շոյում է աչքը: Սակայն, որպես կանոն այն չունի գործնական արժեք: Եվ ինչիու՞ է դա հարկավոր:
Գիտնականների ենթադրությամբ, գեղեցիկը թեկուզ և ոչ անմիջական, բայց այնուամենայնիվ, թող օգնի ստեղծել ավելի որակյալ գործնական օբյեկտներ: Սակայն հարմարավետ միջավայրը մարդիկ ընկալում են նաև որպես էսթետիկորեն գրավիչ: Իսկ ոչ հարմարավետը՝ զզվելի: Ստեղծելով արվեստի գործեր, մարդը մարզում է իր ուղեղը, որն այդ ընթացքում կատարելագործվում է զուտ կիրառական հարցեր լուծելու համար: Հնարավոր է, ճիշտ էր Լև Տոլստոյը, որը գրել է. «… խոսքով մի մարդը մյուսին փոխանցում է իր մտքերը, իսկ արվեստով մարդիկ իրար փոխանցում են իրենց զգացմունքները»:

5. Սնահավատությունը
Ռացիոնալ իմաստ սնահավատության մեջ չկա: Բայց իրենք կան: Պարադո՞քս: Գիտնականները ենթադրում են. կենսունակության նախանշանները հիմնված են հաջողությունները հիշելու, իսկ անհաջողությունները մոռանալու մեջ: Մենք դառնում  ենք ավելի սնահավատ, երբ հանդիպում ենք որևէ դժվարության: Մռայլ մտքերի պատճառով մենք վատ ենք վերահսկում մեր գործողությունները և թույլ ենք տալիս նոր սխալներ: Իսկ հետագայում ամեն ինչ վերագրում ենք սև կատվին: Եթե մարդը շրջանցում է սև կատվին, նա ինքն իրեն տրամադրում է հաջողության:

6. Ալտրուիզմ
Այս ունիկալ հատկությունը՝ ապրել ուրիշների համար, բխում է ուղեղից: Արդեն 18 ամսական հասակում մանուկները ցուցաբեում են ալտրուիստական վարքագիծ: Ինչը խոսում է մարդկանց բնածին ընկերասիրության մասին: Սակայն ի՞նչն է ստիպում մարդկանց օգնել առանց որևէ շահի անգամ օտարներին:
Գիտնականների ենթադրությամբ ալտրուիզմը անհրաժեշտ է զուգընկերոջ ընտրության ժամանակ: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Անձնազոհությունը մարդուն առավել գրավիչ է դարձնում հակառակ սեռի ներկայացուցչի համար:
Մարդկային ուղեղի զարգացման հետևանքով երեխաների դաստիարակությունը դարձավ շատ բարդ գործընթաց, ինչը ստիպեց մեր նախնիներին ընտրել այնպիսի զուգընկեր, որը կլինի նվիրված և բարի ծնող: Անձնազոհության դրսևորումները բոլորից լավ են մատնանշում այս հատկությունը: Այդ պատճառով ալտրուիզմի հետ կապված գեները կարող էին պահպանվել զարգացման ընթացքում:

7. Քիթը փորելու սովորությունը
Թվում է, թե վնասակար զբաղմունք է՝ քթից պոկվում են մանր մազմզուկները, որոնք օգնում են ֆիլտրել շնչած օդը փոշուց, կեղտից: Սակայն քիթը փորում են բոլորը՝ փոքրից մինչև մեծ, ոմանք ծածուկ, ոմանք բացահայտ:
Գիտնականների կարծիքը. իմաստը հնարավոր է թաքնված է ոչ թե հենց գործողության, այլ դրա հետևանքի մեջ: Չէ որ շատերը նաև ուտում են իրենց բզեզիկները: Զզվելի՞ է: Բոլորովին: Հետազոտողներից ոմանք գտնում են, որ դա վատ միջոց չէ իմունային համակարգը ամրապնդելու համար: Հավասար համբույրներին: Իսկ էվոլուցիայի նախաշեմին դա կարող էր լինել միակ միջոցը: Չէ որ քիթը ֆիլտրում է մեծ քանակությամբ բազմատեսակ մանրէներ: Այդ «խառնուրդը» հայտնվելով ստամոքսում դառնում է որպես ունիվերսալ պատվաստանյութ:
Բացի այդ, ամերիկացի ֆիզիոլոգները պնդում են, որ  ռեցեպտորներով հարուստ քթի լորձաթաղանթի մերսումը լավացնում է ուղեղի աշխատանքը:

8. Համբույր
Որտե՞ղ և ինչու՞ է առաջացել համբուրվելու սովորությունը, ինչու է ստացել սեքսուալ երանգ ոչ ոք հաստատ չգիտի: Չնայած ենթադրությունները շատ են:
Գիտնականների ենթադրությունը. հնարավոր է համբույրը, դա բնության կողմից հորինված մի մարդուց մյուսին փոխանցվող յուրատեսակ պատվաստում էր: Չէ որ թքի մեջ կան տարբեր մանրէներ, որոնցից 80% բոլորի մոտ նույնն են, իսկ 20% անհատական: Համբույրի ժամանակ դրանք փոխանցվում են մեկից մյուսին, բերանում աշխույժացնելով ուրիշ մանրէներին, այդպիսով հրահրելով իմունային համակարգը և զարկ տալով հակամարմինների առաջացմանը:

9. Երկարատև պատանեկություն
Նույնիսկ մեր ամենամոտ բարեկամների՝ մեծ կապիկների մոտ չկա այդքան երկարատև պատանեկությունից հասուն կյանքի անցման շրջան:
Գիտնականների ենթադրությունը. դա մարդու ավելի ուշ պատմական ձեռքբերումներից է: Ինչքան ավելի զարգացած է հասարակությունը՝ այնքան ավելի հեռու են իրարից սեռական հասունացման շրջանները և վերջնական հասունությունը:

10. Երազներ
Անցյալում մեր նախնիները համոզված էին, որ քնած ժամանակ մարդու հոգին ժամանակավոր թողնում է մարմինը և զբոսնում աշխարհով: Եվ մենք երազում տեսնում ենք այն, ինչ տեսնում է հոգին: Հետագայում Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, որ մեր երազները արտացոլում են մեր անգիտակից ցանկությունները: Ներկայումս գիտնականների մեծ մասը ժխտում է այդ կարծիքը: Այդ դեպքում երազներն ինչի՞ համար են ընդհանրապես:

Գիտնականների կարծիքը. երազները հայտնվում են մեր ուղեղում որպես  էլեկտրական ակտիվության խառնաշփոթի հետևանք: Մոտավորապես 90 րոպեն մեկ ուղեղի փողային մասը քաոտիկ կերպով ուղարկում է ամբողջ ուղեղով մեկ էլեկտրական ազդակներ: Դիմային ուղեղը պորձում է հասկանալ այդ ազդակները: Եվ դա անելու միակ ձևը՝ երազներ տեսնելն է: Երազները չեն բերում որևէ հաղորդագրություն, սակայն անիմաստ էլ չեն: Բացի այդ, հնարավոր է,որ երազները նպաստում են օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան կարճատև հիշողությունից տեղափոխել երկարատև հիշողություն:

loading...

Կարդացեք նաև

Սիգարն իր Էությամբ փիլիսոփայություն է

Սուսի Միսակյան

Մերկ գողը ձերբակալվել է

Արտասովոր ընթրիք. մերկ մարդկանց համար` անվճար