Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Աշխարհի 10 ամենաանհավանական երևույթները

Բնության մեջ հանդիպում են հանելուկային երևույթներ, որոնց պատասխանները հարյուրամյակներ շարունակ չեն կարողանում գտնել: Նախկինում դա սատանություն էին անվանում, իսկ այժմ դասում են անհայտների շարքին: Վերջերս գիտնականները, ըստ մամուլում հայտնվելու հաճախականության կազմել են այդպիսի երևույթների վարկանիշը:
Առաջին տեղը
պատկանում է «Տաոսյան աղմուկ» երևույթին: Երկար տարիների ընթացքում Նյու Մեխիկո նահանգի Տաոս քաղաքի բնակիչները լսում են տարօրինակ աղմուկ, որը գալիս է տափաստանի կողմից: Դրա առաջացման պատճառը մինչև այժմ անհայտ է:
Երկրորդ տեղում է
ձնե մարդը: Կապիկի կամ մարդու նմանվող էակ: Նրան պարբերաբար տեսնում են երկրագնդի տարբեր վայրերում: Նրա մասին պատմում են տարօրինակ պատմություններ, սակայն ոչ ոք չի ապացուցել նրա գոյության փաստը:
Երրորդ տեղը
գրավում է ինտուիցիան: Շատերն են խոսում ներքին ձայնի մասին, որը հուշում է ինչ անել: Իսկ ոմանք դրա օգնությամբ նույնիսկ կանխատեսում են ապագան: Գիտությունը առայժմ չի գտել այդ երևույթի բացատրությունը:
Չորորդ տեղում է
մարդկանց անհետանալը: Աշխարհում ամեն օր անհետանում են տասնյակ մարդիկ, ընդ որում առանց հետքի: Բացատրության տարբերակները շատ են՝ քրեականից մինչև գերբնականը՝ օրինակ այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգումը կամ մեկ այլ հարթություն անցնելը:
Հինգերորդ տեղում են
ուրվականները: Կան մարդիկ, որոնք պնդում են, որ ուրվականներ են տեսել, սակայն ուրվականների մասին ապացույցներ չկան: Այդ երևույթը սովորաբար վերագրում են հոգեկան խանգարումներին, պատրանքներին կամ հիպնոզին:
Վեցերերդ տեղում է՝
Դեժա Վյուն, որը ֆրանսերենից թարգմանած նշանակում է «նախկինում տեսած»: Այդ երևույթը այն է, երբ մարդկանց թվում է, որ դա իրենք արդեն տեսել են կամ արդեն հայտնվել են նման իրավիճակում: Պատճառները կարող են լինել՝ հոգիների վերաբնակեցումը, տեսած երազները և էլի շատ բաներ:
Յոթերորդ տեղում են
ԱԹՕ-ը: Անհայտ թռչող օբյեկտները թե՞ զինվորականների գաղտնի փորձերը: Դեռ ոչ ոք չգիտի…
Ութերորդ տեղը զբաղեցրել է՝«կյանք մահից հետո» ֆենոմենը:
Լույսը թունելի վերջում կամ  լուսավորված ուրվանկարների հետ զրույցները կլինիկական մահի ժամանակ, հանդիպումներ մահացած բարեկամների և ծանոթների հետ: Բժիշկները դա վերագրում են ուղեղում թթվածնի պակասին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ տեսնում է իրեն իր մարմնի վերևում սավառնելուց. այստեղ բժիշկները լռում են:
Իններորդ տեղում է՝
էկստասենսորիկան: Տեսնել և լսել հեռու անցյալը և ապագան, զգալ այլ մարդու տրամադրությունը և հոգեվիճակը: Այս երևույթը ներկայումս ժխտվում է ոչ այնպես, ինչպես նախկինում և արդեն կան գրավոր ֆիքսված վկայություններ այդպիսի ունակությունների գոյության մասին:
Տասներորդ տեղում է՝
ուղեղի և մարմնի կապը: Եթե, օրինակ, մարդուն ներշնչել, որ ինքը հիվանդ է, մարդը իսկապես կսկսի իրեն վատ զգալ, կարող են ի հայտ գալ նաև արտաքին ախտանիշնր չնայած, որ իրականում մարդը լրիվ առողջ է: Դա ընդամենը ներշնչում է բարդացված ինքնաներշնչումով: Այսպիսով, մեր մտքերը կարող ենղեկավարել երևույթները :

 

Սկզբնաղբյուր՝ basetop.ru

loading...

Կարդացեք նաև

Մրցանակակիր նկարը

Սովորություններ, որոնցից պետք է ազատվել, եթե ցանկանում եք դառնալ հաջողակ

admin

Օրվա Աստղագուշակը

admin