Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22-ին, Լենինականում: Ավարտել է Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Մրցանակներ են շահել նրա «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը»  ֆիլմերը: «Մենք», «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Երկրաբանները», «Աստղային պահեր» ֆիլմերը, ինչպես և «Սիբիրիադա» կինոնկարի վավերագրական մասը հավաստում են նրա արվեստի հատուկ շունչը, պատկերա-հնչյունային մոնտաժի բարձր վարպետությունը:
Նրա «Դիստանցիոն մոնտաժ» աշխատությունը նոր խոսք էր կինոյի մոնտաժային տեսության մեջ:

Նրա ողջ գիտակացական կյանքը եղել է պայքար ճշմարտության, մարդկային սիրո ու համամարդկային արժեքների համար։ Կինոպոեմի վարպետը իր մշտական տեղն է ապահովել կինոարվեստի պատմության մեջ։ Երկար տարիներ նրա ֆիլմերը Հայաստանում գրեթե չէին ցուցադրվում կամ հայտնի էին միայն կինոաշխարհի մարդկանց։ Այնինչ, այդ ֆիլմերը վաղուց դարձել էին համաշխարհային կինոյի սեփականությունը, նրա ուսմունքըՙ տարածական մոնտաժի մասին, դասագիրք տասնյակ հազարավոր ուսանողների համար։

Բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր կինոռեժիսորը վերջին անգամ 2000թ-ին Փարիզի կինոփառատոնում ստացավ Մեծ մրցանակը։ 2006-ին երեւանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արժանացավ Փարաջանովի մրցանակինՙ համաշխարհային կինոյին բերած ավանդի համար։ Նույն թվականին նախագահ Քոչարյանի հրամանագրով նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։

loading...

Կարդացեք նաև

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

admin

Այսօր Երվանդ Մանարյանը դարձավ 87 տարեկան

Սուսի Միսակյան