Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտի թերեւս ամենավառ ներկայացուցիչը համարվող Սթիվ Ջոբսը ծնվել է 1955 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը:

1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից եւ հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ:
մասնակցել է ամերիկյան առաջին անհատական համակարգչի ստեղծման աշխատանքերին, հետագայում զբաղվել է նաեւ համակարգչային անիմացիայով: Տարիներ շարունակ Ջոբսը եղել է այս ոլորտի առաջատար ընկերություներից մեկի’ Pixar-ի գործադիր տնօրենը, Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 1997-ին:
Ընդամենը մի քանի տարում խորը ճգնաժամում գտնվող Apple-ը Ջոբսի գործադրած ջանքերի շնորհիվ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն ու այս ոլորտի յուրատեսակ «ուղղություն թելադրողը»:

Սրան զուգահեռ’ 2006-ին, Pixar եւ Disney ընկերությունների միավորումից հետո, Ջոբսը դարձավ Disney -ի տնօրենների խորհրդի անդամ’ տարիներ շարունակ լինելով նաեւ այս աշխարհահռչակ ընկերության ամենախոշոր բաժնետերերից մեկը:
Մահացել է 2011-ի հոկտեմբերի 5-ին:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Ռեմարկը կնշեր իր 113 ամյակը

admin

Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

admin

Մուրադ Կոստանյանի ծննդյան օրն է

admin