Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Հետաքրքիր փաստեր մարդկանց և մետաղների մասին

Պարզվում է, որ պղնձից և նրա համաձուլվածքներից պատրաստված գործիքները կայծ չեն առաջացնում: Այդ պատճառով նման գործիքներն օգտագործվում են անվտանգության հատուկ պայմաններ պահանջվող վայրերում, այսինքն հրդեհավտանգ և պայթուցիկ արտադրություններում:
Դեռևս 15-16 դարերում, Չոնոս մշակույթի ներկայացուցիչ հնդկացիները պղինձը ձուլում  էին 99,5 % պարունակությամբ: Պղնձից պատրաստում էին  2մմ կողքերով և 05 մմ հաստությամբ կացնի տեսքով մետաղադրամներ: Տվյալ մետաղադրամը շրջանառվում էր ամբողջ Հարավային Ամերիկայի արևմտյան ափերով, այդ թվում նաև Ինկերի պետությունում: Շենքերի գազի պղնձե խողովակաշարերին Ճապոնիայում  շնորհված է «սեյսմոկայուն» կարգավիճակ:
Հետաքրքիր փաստ են արձանագրել լեհ գիտնականները. այն ջրամբարներում, որտեղ  պղինձ կա, կարպերը աչքի են ընկնում իրենց մեծ չափսերով: Լճերում և լճակներում, որտեղ բացակայում է պղինձը արագ տարածվում է սունկը, որն էլ վնասում է կարպերին:
Ահա ևս մեկ հետաքրքիր փաստ մարդու մասին. մեծահասակ մարդկանց օրգանիզմը պարունակում է մինչև 80 գ պղինձ: Եվ քանի որ պղինձը օրգանիզմում կուտակվելու հատկություն չունի, օրգանիզմին անհրաժեշտ է ամեն օր սննդի միջոցով ստանալ 2 մգ պղինձ:
Քրոմը համարվում է մաքուր մետաղներից ամենապինդը:
Վոլֆրամը՝ ամենադժվար հալվող մետաղն է: Հալման ջերմաստիճանը 3380 °C է, իսկ եռմանը՝ 5900 °C:
Իսկ դուք գիտե՞ք, որ բիսմուտը շրջակա միջավայրի համար համեմատաբար ամենաանվտանգն է, որը հնարավորություն է տալիս թունավոր կապարի փոխարեն օգտագործել բիսմուտի տաշեղները:
Իրիդիումը  մետաղ է, որը չի փոխազդում ոչ թթուների և ոչ էլ նրանց միացությունների հետ: Ընդ որում ոչ նորմալ, ոչ էլ բարձր ջերմաստիճաններում:
Ներկայումս գոյություն ունեցող ամենախոշոր պլատինե բնակտորը պահվում է Մոսկվայի Կրեմլի Ադամանդյա ֆոնդում: Այդ բեկորը, որն ունի 7 կգ 860,5 գ քաշ, կոչվում է «Ուրալյան հսկա»:
17-րդ դարերում, Հարավային Ամերիկայում պլատինը համարվում էր «շինծու արծաթ»: Դրամի կեղծարարության կանխման նպատակով, պահուստային պլատինըմի անգամ  թափել են օվկիանոս:

loading...

Կարդացեք նաև

Ամենա…ամենա…

admin

Բնավորությունդ ըստ ստորագրության: Ստուգիր ինքդ քեզ

Սուսի Միսակյան

Զարգանում են հսակայական մեդուզաները (Ֆոտո)

Սուսի Միսակյան