Ամսագիր.am
Image default
Զարմանազան

23ամյա տատիկը

Ռումինիայում հայտնվել է աշխարհի  ամենաերիտասարդ տատիկը` 25 ամյա Րիֆկա Ստանեսկին, արդեն երկու տարի է ինչ տատիկ է դարձել:

Նրա դուստրը` Մարիան ծննդաբերել է 11 տարեկանում: Դժվար չէ հաշվել, որ Րիֆկան Մարիային ծնել է 12 տարեկանում:

Սա նորմալ երևույթ է գնչուական արյուն  ունեցող ընտանիքներում: Նրանք վաղ հասակից արդեն որոշում են երեխաների ամուսությունը, իսկ ամուսնացնում են  դեռ հասուսնացման շրջանում: Իսկ Րիֆկան փախել է տնից,  չկատարելով ծնողների կամքը: Սակայն ծնողները նրան ներել են, երբ նա իր դստերը կոչել է Մարիա` մոր պատվին:

Այժմ մոր քայլերն է կրկնել դուստրը,  լույս աշխարհ բերելով որդուն` Յոհանին:

Թերևս Րիֆկան արդեն գիտակցելով խորհուրդ է տվել դստերը գոնե դպրոցն ավարտել, սակայն վատ օրինակը շուտ է ընդօրինակվում:

Այժմ սահմանվել է նոր ռեկորդ: Մինչ այս ամենաերիտասարդ տատիկը համարվում էր բրիտանուհին, ով 26 տարեկանում արդեն տատիկ էր:

 

 

loading...

Կարդացեք նաև

Ծխողներին սպառնում է երիկամի քաղցկեղ

Ինքնասպանությունների սենյակ

admin

Բլոգերի հետաքրքրաշարժ տեսանյութը վարակիչ է դարձել

admin