Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստվում է ամուսնանալ

Ջենիֆեր Էնիսթոնը հոգնել է անորոշությունից և հաստատ որոշել է ամուսնանալ մինչև այս տարվա վերջը: Նա իր ընկերոջ` Ջասթին Տերուի առջև ուլտիմատում է դրել.կամ ամուսնություն, կամ վերջ հարաբերություններին:

«Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, ես երջանիկ եմ: Բայց եթե նա մինչև տարվա վերջև իմ առջև չծնկի և առաջարկություն չանի, մեր միջև ամեն ինչ կվերջանա»,-ասել է Ջենիֆեր Էնիսթոնը:

Թերևս այդպիսի դաժան մեթոդները իմաստ չունեն, քանի որ Ջասթինը ամենևին էլ դեմ չէ կնության վերցնել Ջենիֆերին, հատկապես, որ նրանք գրեթե անբաժան են:

Անցյալ շաբաթ «Օսկարի» կարմիր գորգով անցնելիս, նրանք ի ուրախություն լուսանկարիչների փոխանակվեցին հանրային համբույրներով, ինչը վկայում է նրանց երջանկության մասին:

 

 

loading...

Կարդացեք նաև

Արդեն Ջասթին Բիբերի անունով փողոց կա

Սուսի Միսակյան

Սիրուշոն հրապարակել է ավագ որդու լուսանկարը

admin

Լեդի Գագայի ամենատարօրինակ հագուստները