Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այս օրն է ծնվել Ալեքսանդր Մանթաշյանը

Ալեքսանդր ՄանթաշյանՀայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանը ծնվել է 1842-ի մարտի 3-ին: Հոր մահից հետո դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկ»-ի գլխավոր բաժնետերը, 1899-ին հիմնել է «Ա.Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը: Ռուսական կառավարության հովանավորությամբ օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրա-ֆինանսական գործարքներ և դարձել է Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ:
Բարեգործական նպատակներով հսկայական գումարներ է ծախսել: Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնվել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը և բազմաթիվ այլ արժեքավոր շինություններ՝ Թիֆլիսում ու Բաքվում, վերանորոգվել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը և այլն: 1884 թ-ին Մանթաշյանը մեծ նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը, իսկ 1896 թ-ին ընտրվել է ընկերության ցկյանս պատվո նախագահ:
Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ:
Մահացել է 1911-ի ապրիլի 19-ին:

loading...

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ դրամատուրգՎիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է

admin

Այսօր է ծնվել Ալքեսանդր Շիրվանզադեն

admin

1810 թվականի այս օրն է ծնվել Ֆրեդերիկ Ֆրանցիշեկ Շոպենը

admin