Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է

Ըստ անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրի, մարտի 11-ը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է: “Ռոմեո և Ջուլիետ” պիեսը Շեքսպիրի գրչին պատկանող ողբերգություն է, որը պատմում է երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին:

Սիրահարաններն այս օրը գաղտնի նշանվում են, որն օրհնում է հայր Լորենցոն, ով Աստուց խնդրում է, որ ապագան վիշտ չբերի զույգին և որ Աստված «քաղցր աչքով նայի այս սուրբ ծեսի վրա»։

«Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունը՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին է, որի հիմքում ընկած է երկու հակառակորդ գերդաստաններից`Մոնդեգյուներից և Կապուլետներից սերված Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմությունը:

Գործողությունները կատարվում են Վերոնայում և Մանտուայում: Մոնդեգյուները և Կապուլետները` երկու ազնվական ընտանիքներ, իրենց թշնամությամբ անընդհատ խաթարում են քաղաքի անդորրը: Հենց այդ թշնամությունն էլ դառնում է Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական մահվան պատճառը: Սիրահարների մահն առիթ է դառնում, որպեսզի Կապուլետների ու Մոնդեգյուների կլանները հաշտվեն։

loading...

Կարդացեք նաև

Մանկական սենյակներ, որոնց կնախանձեն անգամ մեծահասակները

admin

Արու և Էգ ձմերուկներ

Ի՞նչ չգիտենք Պիկասսոյի մասին

Սուսի Միսակյան