Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Լեգենդար կիթառահար Slash-ը նոր ալբոմ է ձայնագրել

Guns N´Roses-ի նախկին կիթառահար և Velvet Revolver խմբի մասնակից Սլեշը (իսկական անունը՝ Սոլ Հադսոն) ձայնագրել է իր նոր ալբոմը:

Ինչպես հաղորդվում է երաժիշտի կայքում, Սլեշի երկրորդ ստուդիայում ձայնագրված աշխատանքը դեռ անանուն է, սակայն արդեն հայտնի է դրա լույս տեսնելու ամսաթիվը: Ձայներիզը դուրս կգա մայիսի 22-ին կիթառահարի անձնական Dik Hayd International պիտակի ներքո և կվաճառվի EMI ընկերության ցանցի կողմից:

Նոր ալբոմի համար բոլոր երգերը Սլեշը գրել է Alter Bridge-ի վոկալիստ Մայլզ Քենեդիի հետ համագործակցության մեջ, ով ավելի վաղ մասնակցել է կիթառահարի առաջին սկավառակի ձայնագրմանը և նրա հետ մեկնել շրջագայության: Ձայնասկավառակի աշխատանքները անց են կացվել Լոս Անջելեսի ստուդիայում պրոդյուսեր Էրիկ Վալենտայնի հետ, ինչպես նաև թմբկահար Բրենտ Ֆիտցի և թավահար Թոդ Կերնսի հետ:

Ձայնասկավառակի լույս տեսնելուց հետո Սլեշը մտադրված է իր խմբի հետ մեկնել մեծ շրջագայության և ամենինչի հետ մեկտեղ այցելել ԱՄՆ, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա:

Կիթառահարի առաջին ստուդիայում ձայնագրված ալբոմը, որը անվանվել է պարզապես «Սլեշ», լույս է տեսել 2010 թ-ի մարտին: Ձայնասկավառակը կարողացել է հասնել մինչ ամերիկյան հիթ-շքերթի երրորդ հորիզոնական: 2011 թ-ի նոյեմբերին Սլեշը թողարկել է կրկնապատիկ համերգային ալբոմ «Made In Stoke 24/7/11»:

Աղբյուր՝ horoshienovosti.com.ua

loading...

Կարդացեք նաև

Գրեմմի 2012-ի հաղթողները

admin

Ariana Grande & Justin Bieber – Love Me Harder (Live in Miami) (Full)

admin

Կռուտոյը արդարացնում է ազգանունը

admin