Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչպես ճիշտ խնամել ձեռքերը

Գեղեցիկ ձեռքերը մարդու ընդհանուր տեսքի կարևոր մաս են կազմում: Ձեռքերը մշտապես խնամքի կարիք ունեն:
Եթե ձեռքերի մաշկը զգայուն է, ապա արժե ամեն երեկո ձեռքերը դնել գոլ սոդայի լուծույթի մեջ (1 թեյի գդալ սոդա 1 լիտր ջրին):
Տնային աշխատանքից մգված և կեխտոտված մաշկը կարելի է մաքրել խաշած կարտոֆիլով, կիտրոնի հյութով, կաթով, լոլիկով:
Կոպիտ մաշկին հարկավոր է սկզբից քսել վարունգ իսկ հետո գլիցերինի և կիտրոնի հյութի խառնուրդ (հավասար չափերով): Այս դեպքում կօգնի և վարսակը՝ մանրացրած վարսակին ավելացնել 1 ճաշի գդալ հալվեի(ալոէ) հյութ, խառնել և 5 րոպեի ընթացքում այդ խառնուրդով մերսել ձեռքերը: Լվացվել:
Խաշած կարտոֆիլը տրորեք, ավելացրեք կաթ, այս խառնուրդը քսեք ձեռքերին, պահեք 15 րոպե, լվացվեք սկզբից գոլ, հետո սառը ջրով: Լավ ցամաքացրեք ձեռքերը և քսեք ձեռքերի համար նախատեսված քսուքը:
Կարելի է օգտագործել նաև հում կարտոֆիլը: Քերիչով քերեք կարտոֆիլը, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Պետք չէ  մոռանալ նաև ձեռքերի մարզանքի մասին: Գոյություն ունեն տարբեր վարժություններ, բոլորը հեշտ են, չեն պահանջում շատ ժամանակ, սակայն շատ արդյունավետ են:
Դանդաղ սեղմեք և բացեք մատները, պտտեք ձեռքերի դաստակները սկզբից մի, հետո մյուս կողմ: Ձեռքերով հենվեք սեղանին և սկսեք հերթով բարձրացնել  և իջեցնել մատները: Մերսեք ձեռքերը, չմոռանալով մատների մասին:
Ցանկալի է, որ օգտվեք այս հեշտ, սակայն շատ արդյունավետ խորհուրդներից, որ դրանք  դառնան ձեզ համար սովորական և դուք կզգաք արդյունքը:

loading...

Կարդացեք նաև

10 կետ երջանիկ լինելու համար

Սուսի Միսակյան

15 պատճառ համբուրվելու համար

admin

Եթե նայում են ձեր աչքերին ու….ստում. 8 տարբերակ