Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Թոմ Հենքսին առաջարկել են խաղալ Ուոլդ Դիսնեյի դերը

Թոմ Հենքսին առաջարկել են խաղալ Ուոլդ Դիսնեյի դերը “Փրկելով Միստեր Բենքսին” (“Saving Mr. Banks”) ֆիլմում:
Ֆիլմում պետք է ներկայացվի թե ինչպես է Դիսնեյ ստուդիան զբաղվում է Պամելա Տրեվերսի Մերի Պոպինսի մասին պատմող ստեղծագործության էկրանավորմամբ (Միստեր Բենքսը գրքի կերպարներից է):
Տրեվերսի հրաշագործ դայակի մասին պատմողառաջին աշխատանքը, հրատարակվել է 1934 թվականին: Որոշ տվյալներով ստուդիան փորձում էր համաձայնության գալ հեղինակի հետ էկրանավորման համար 1938 թվականից:
Հեղինակը ի սկզբանե չէր ուզում էկրանավորման համար թույլտվույթյուն տալ ստուդիային: Դիսնեյի մեկնաբանությամբ Մերի Պոպինսը թողարկվեց միայն 1964 թվականին:
Գրողն այնքան էլ գոհ չէր ֆիլմից, հատկապես անիմացիայի կիրառումից: Համենայնդեպս ֆիլմը առաջադրվել է Օսկարի 13 նոմինացիաներում և հաղթել է դրանցից 5-ը:
Այս ֆիլմի մասին պատմող “Փրկելով Միստեր Բենքսին” ֆիլմի ռեժիսորն է Ջոն Լի Հենոքը, հայտնի “The Blind Side” ֆիլմով:
Պամելա Տրեվերսի դերը կխաղա Էմմա Տոմպսոնը, թերևս խոսակցություն կար, որ դերը բաժին կհասնի Մերլին Ստրիպին:

loading...

Կարդացեք նաև

Հիտլերի «Գիշերային Ծով» կտավը վաճառվեց 32.000 եվրոյով

Սուսի Միսակյան

Հարրի Փոթթերի աստղը բացահայտել է գաղտնիքներ

Սուսի Միսակյան

Կյանքից հեռացել է «Սպաները» ֆիլմի աստղը

admin