Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

ՎԷլիզ. “Անակնկալներ շատ են լինելու…”

 

Օրերս կայացավ ՎԷլիզի “Բարև Արև” երգի  հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիրերան:

Համացանցում հայտնվելուց առաջ երաժշտասերեները հնարավորություն ունեին դիտել տեսահոլովակը հեռուստատեսությամբ  և անգամ քվերակել  ՎԷլիզի աշխատանքի օգտին “Հիթթեր” հաղորդաշարի շրջանակներում:

Երգը արդեն իսկ Հայաստանում գործող  չորս օպերատորների ցանցերով  էլ հասանելի է որպես սպասազանգ: Բացի այդ հնարավոր է արդեն իսկ ներբեռնել  բջջայիններում ՎԷլիզի երգը, տեսահոլովակը և նկարները:

“Արդեն կան բազմաթիվ առաջարկություններ, նորանոր ծրագրեր ու անակնկալներ,-ասում է երգչուհու պրոդյուսեր Վարդգես Մանուկյանը,- ասեմ, որ առաջիկայում կլինի զուգերգ արտասահմանում բնակվող մի հայ երգչի հետ, որի անունը դեռ չենք հայտնի”:

Իսկ նյարդայնացնող, ոգևորող, միաժամանակ այնքան կարևոր կարծիքներն ամփոփելով երգչուհին նկատեց, որ մեծամասամբ լսում է դրական կարծիքներ, սակայն երաժշտագետներից ոմանք նշել են, որ դեռ աճելու տեղ ունի, ինչի հետ երգչուհին չի վիճում:

Պրոդյուսեր-ամուսինը ՎԷլիզի երկրպագուներին հորդորեց լինել ակտիվ, շարունակել քվերարկել տեսահոլովակի օգտին, հետևել ՎԷլիզի նորություններին Facebook-ի էջում ու խոստացավ բազմաթիվ անակնկալներ.

-Անակնկալներ շատ են լինելու, սակայն ամեն ինչ ժամանակին:

Դիտեք ՎԷլիզի սպասված առաջին տեսահոլովակը Ամսագիր.am-ի վիդեոբաժնում:

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Օլգա Բուզովան նկարահանվել է Playboy-ի համար (տեսանյութ)

admin

Sony-ն գումար է աշխատում Ուիթնի Հյուսթնի մահվան շնորհիվ

admin

Celine Dion “Happy Christmas and Happy New Year (War Is Over)” +lyrics

Սուսի Միսակյան