Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրն է

Ապրիլի 15-ին առատորեն լույս աշխարհ են եկել տաղանդավոր մարդիկ: Այս օրը հարուստ է նաև պատմական բազում փաստաթղթերի վավերացմամբ՝ լավ թե վատ: Օրվան վառ փայլ է տալիս, սակայն, բոլոր ժամանակների համար հանելուկային մի անձի ծնունդը՝ Լեոնարդո դա Վինչի:

Հռչակավոր իտալացի արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և գիտնական, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ, երաժիշտ և գյուտարար Լեոնարդո դա Վինչին, ծնվել է 1452 թ.-ի ապրիլին 15-ին, Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում: Նրան անվանել են չարի ծառա, իտալացի Ֆաուստ և աստվածային հոգի:

Լեոնարդոյին լույս աշխարհ են բերել նոտար Պիերոն և Կատերինան են: Նրա կյանքի առաջին տարիներն անցել են մոր հետ: Շուտով հայրն ամուսնանում է հայտնի և հարուստ մի երիտասարդ աղջկա հետ, բայց, քանի որ այդ ամուսնությունը լինում է անզավակ, Պիերոն երեքամյա որդուն վերցնում է իր խնամակալության տակ: Մորից բաժանված Լեոնարդոն ողջ կյանքում փորձել է մոր կերպարը վերականգնել իր գլուխգործոցներում:

«Ջոկոնդա»

Լեոնարդոն չի ունեցել ազգանուն, «Դա Վինչի» ուղղակի նշանակում է ծնունդով Վինչի քաղաքից: Նրա իտալերեն ամբողջական անունը’ Leonardo di ser Piero da Vinci, նշանակում է «Լեոնարդո’ պարոն Պիերոյի որդի’ Վինչիից»:

Հռչակավոր գեղանկարչի ստեղծագործական ճանապարհի սկզբի վերաբերյալ գոյություն ունի լեգենդ: Լեգենդի համաձայն’ Լեոնարդոյի հորը դիմել է մի քրիստոնյա, ով նրան է հանձնել փայտե կլոր վահան և խնդրել է գտնել նկարիչ, ով ի վիճակի կլինի նկարազարդել այդ վահանը: Պիերոն չի փորձել գտնել մասնագետ և այդ գործը հանձնարարել է որդուն: Լեոնարդոն որոշել է պատկերել «սարսափելի» մի բան: Նա իր սենյակ է տարել բազմաթիվ «բնորդներ»’ օձեր, սարսափելի տեսքով խավարասերներ, և վահանի վրա նկարել է ֆանտաստիկ մի վիշապ: Ապշահար հայրը դրանից հետո որդուն ուղարկել է ուսանելու Տոսկանայի լավագույն նկարչի’ Անդրեա դել Վերրոկկոյի մոտ: Այդես երիտասարդ Լեոնարդոն հայտնվում է իր ժամանակների հայտնի նկարչական արվեստանոցում:

«Վիտրուվյան մարդ»

Լեոնարդոն ունեցել է շատ ընկերներ և աշակերտներ: Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, հավաստի տվյալներ այդ առումով չկան, քանի որ Լեոնարդոն թաքցնում էր իր կյանքի այդ կողմը: Որոշ տվյալների համաձայն’ Լեոնարդոն կապ է ունեցել Լյուդովիկո Մորոյի սիրեցյալ’ Չեչիլի Գալլերանիի հետ:

Ֆլորենցիայում Լեոնարդոն գրեթե չի նկարել: Վարպետի աջ ձեռքն անզգայանում է, բացի այդ նա դժվարությամբ էր շարժվում առանց կողմնակի օգնության: 68-ամյա Լեոնարդոն Ամբուազում ապրելու երրորդ տարին անցկացնում է անկողնում:

1519 թ-ի ապրիլի 23-ին նա կտակ է գրում, իսկ մայիսի 2-ին կնքում է մահկանացուն’ իր աշակերտներով և ստեղծած գլուխգործոցներով շրջապատված: Լեոնարդոն իր վերջին հանգրվանն է գտել Ամբուազ ամրոցում:

Դեռևս կենդանության օրոք լեգենդներով շրջապատված Լեոնարդոն մարդկային մտքի անսահման ձգտումների խորհրդանիշն էր: Նա բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից է:

Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության

loading...

Կարդացեք նաև

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 112 ամյակը

admin

Այսօր Ժորժ Սանտի ծննդյան օրն է

Սուսի Միսակյան