Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Ալլա Պուգաչևովայի ծննդյան օրն է

Ալլա Պուգաչովա 1949-ի ապրիլի 15-ին Մոսկվայում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային էստրադայում հեղաշրջում իրականացրած, «Կենդանի լեգենդ» տիտղոսակիր ԱլլաՊուգաչովան: Երաժշտությամբ հրապուրվել է մանուկ հասակից: 1965-ին ռադիոյով հեռարձակվող «Բարի լույս» հաղորդման ժամանակ հնչում է նրա «Ռոբոտ» երգը: 1967-ին դառնում է կրկեսի և էստրադային արվեստի ուսումնարանի կոնցերտմեյստեր, միաժամանակ սովորելով Իպպոլիտով-Իվանովի անվան ուսումնարանի խմբավարական կուրսում:
1970 թվականին ելույթ է ունենում «Մոսկվիչկի», «Վեսյոլիե րեբյատա», «Ռիթմ» խմբերում: 1980-ին ավարտում է Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
Պուգաչևովան ներկայացնում է հայրենական էստրադայի մի ամբողջ դարաշրջան:
2005 թվականին նա հիմնում է իր անվամբ մրցանակ, որով պարգևատրվում են տաղանդավոր երիտասարդ երգիչները. Դա 50 հազար դոլլար արժողությամբ ոսկե աստղ է:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Անտուան դե Սենտ- Էքզյուպերիի 111 ամյակն է

Սուսի Միսակյան

1941 թ-ի այս օրն է ծնվել անվանի երգիչ եւ երգահան Բոբ Դիլանը

admin

Լրանում է Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 85-րդ տարին

admin