Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես Վիդեոբաժին

Белый Макс ft Sam Axper.«Кристальный джаз»` ամենամաքուր սիրո մասին պատմող երգ

Բելի Մաքսը ամիսներ առաջ թողարկեց նոր տեսահոլովակ “Кристальный джаз” երգի հիման վրա, որը զուգերգ է Սամի հետ:

Տեսահոլովակի ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է, ով հայտնի է իր “Ցասում” սարսափ ֆիլմով:

Բելի Մաքսի խոսքերով սա ամենամաքուր սիրո մասին պատմող երգ է, որին հրավիրել է մասնակցել նաև ընկերոջը Սամին, քանի որ հավանում է նրա մոտեցումը ռեփին և թե ինչպես է կարդում:

Ի դեպ, տարածված խոսակցություններն այն մասին, որ Մասքն ամուսնացել է, ռեփերը ոչ հաստատեց ոչ հերքեց, միայն նշեց, որ երգը իսկապես նվիրված է իր սիրելիին, բայց խնդրեց անձնական կյանքի մասին այլևս հարցեր չտալ:

“Շուտով կլինի նաև իմ նոր տեսահոլովակը, նոր CD-ի երգերն էլ պատրաստ են, սակայն ասել չեմ կարող երբ կթողարկվի: Ես շարունակում եմ ելույթներ ունենալ տարբեր ակումբներում”,-հավելեց Բելի Մաքսը:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 88 տարին է լրանում

admin

Արմինկա: Պրիմիերա

Սուսի Միսակյան

«Ազնավուրը ընդունում է ընկերներին»

admin