Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Առաջին հայկական հնչունային ֆիլմը

Հայկական առաջին հնչունային ֆիլմը` «Պեպոն» նկարահնվեց 1935 թվականին:

Էկրանային «Պեպոն»  քիչ էր համապատասխանում բեմական տեքստին, սակայն սունդուկյանական ոգին պահպանված էր:

Դա Սունդուկյանի ամենասոցիալական երկերից էր:  Հավանաբար, Բեկնազարյանն ընտրեց «Պեպոն», նաև այն պատճառով, որ հեշտ էր էկրանավորելը:

Որպես համառեժիսոր ֆիլմի աշխատանքների մեջ ներգրավվեց Արմեն Ջուլհակյանը, որը «Պեպոյի» բեմադրության հեղինակն  էր Առաջին պետթատրոնում:

Ուշագրավ է այն, որ հնչուն նկարների վրա աշխատելու ոչ մի փորձ չունեցող, տեխնիկական անհրաժեշտ միջոցներից զուրկ ստուդիան իր առաջին հնչունային ֆիլմը որոշում է նկարել սինխրոն` մի եղանակ, որը այսօր էլ է համարվում լավագույնը:

«Պեպո» ֆիլմում տեղ են գտել հերոսներ, որոնք չկան պիեսում:

Ի դեպ  պիեսում Զիմզիմովը Պեպոյին  պարտք էր հարյուր,  ֆիլմում` հազար ռուբլի:

Արմեն Ջուլհակյանը ֆիլմում խաղում է կինտո Դարչոի դերը:

Զիմզիմովի դերը ֆիլմում կատարում էր Ա.Ավետիսյանը, որը թատրոնում Պեպոյի հայտնի դերակատարն է:

 

loading...

Կարդացեք նաև

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Կորիզը»

admin

Հոբելյանական երեկո` նվիրված Հ. Հովեյանի ծննդյան 60-ամյակին

admin

Հեքիաթային անմոռաց օր

admin