Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը

Ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս  Տեր-Ղուկասովն 1865 թվականին արժանանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հրետանային դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1868 թ նա ստանձնում է Թերեքի մարզի ղեկավարումը, իսկ 1869 թ մարտին նշանակվում 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար: Այս պաշտոնում էլ 1874 թ-ին արժանացել է գեներալ լեյտենանտի զինվորական կոչման:

Տեր-Ղուկասովի զորավարական տաղանդը ավելի ակնառու է դրսևորվել 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Նրա հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877թ ապրիլի 18-ին մտել է թուրքական զորքերից դատարկված Բայազետ: Փոքրաքանակ պահակազոր թողնելով բերդում՝ Տեր-Ղուկասովը շարժվում է Էրզրումի ուղղությամբ, նույն ամսին գրավում Դիադինը և Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը (ամսի 28) և Զեդկանը: Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախջախել է Մուխտար փաշայի գլխավորած մեծաքանակ ուժերին: Հունիսի 15-ին կովկասյան բանակային կորպուսի հրամանատար Միքայել Լորիս-Մելիքովից հրաման ստանալով՝ հմտորեն կազմակերպել է իր զորաջոկատի 8-օրյա նահանջը (շուրջ 200 վերստ) և մոտ 20,000 հայ բնակիչների գաղթը Իգդիր: Նահանջն իրագործելու համար պարգևատրվել է Սպիտակ արծիվ շքանշանով:

loading...

Կարդացեք նաև

Հարևանները բարձր երաժշտություն են լսում: Ի՞նչ անել

Սուսի Միսակյան

Ցեղասպանություն

admin

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի

admin