Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Նախընտրական ներկայացումներ Հայաստանի մարզերում

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի ( «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան») «Կարապետ» տիկնիկային թատրոնը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ համատեղ իրականացնում է  կրթական, լուսավորչական անկողմնակալ ծրագիր նվիրված գալիք ընտրություններին:  «Նախընտրական ուրախ համերգ» ծրագրի նպատակը  հանրամատչելի ներկայացումների միջոցով հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, որպեսզի հատկապես երիտասարդները, ովքեր առաջին անգամ են  մասնակցելու ընտրություններին գիտակցեն իրենց քվեի նշանակությունը, զոհ չդառնան ճնշումների, և իմանան շատ կարևորտեղեկություններ ընտրատեղամասում իրենց պահվածքի և պարտականությունների մասին:

Ծրագիրն  իրականացվում է Հայաստանի տարբեր շրջաններում և մարզերում, հատկապես այն վայրերում, որտեղ քիչ է տեղեկացվածությունը: Բեմադրությունն արդեն իսկ շատ ջերմ ընդունվել է  Լոռու մարզի քաղաքներում և գյուղում, Գավառում ու մարզի գյուղերում և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը նշեց, որ միության նպատակն է  տիկնիկային արվեստի միջոցով կրթության, գիտության, արվեստի ջատագովումը, մարդու և երեխաների իրավունքների, ժողովրդավարական արժեքների առաջմղումը, հասարակության ներդաշնակ զարգացումը: Այս նպատակով արդեն իսկ 1994-թվականից բեմադրվել են դասական և ժամանակակից հեղինակների գործեր, որոնք նպաստել են սերունդների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովուրդների բարեկամությանը, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, օրինակ թե ինչպես  խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց, սահմանամերձ գոտիներում` ինչպես վարվել ականների հետ, ինչպես պաշտպանվել աղետներից և այլն :

«Թատրոնը պետք է նպաստի կյանքի բարելավմանը,-նշում  է Արմեն Սաֆարյանը,-Մենք հեռու կամ անմասն չենք կարող մնալ մեր ժողովրդից, և ամեն ինչ անում ենք մեր հասարակության առողջացման համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

«Օդնոկլասնիկ շոու»

Համացանցում հայտնվել է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուսական ֆիլմը

admin

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովի դարպասները բացվում են

admin