Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ անկյունը» ֆիլմից նոր բացահայտումներ

Հայտնի են դարձել «Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ անկյունը» Ֆիլմից Մեգան Ֆոքսի հեռանալու պատճառները: Դերասանուհին, ինչպես հաղորդում է  Daily Mail ամսագիրը, հայտարարում էր, որ ֆիլմի շարունակությանը մասնակցելուց հրաժարվել է, քանի որ նախատեսում է մասնակցել այլ նկարահանումների:

Բայց ռեժիսոր Մայքլ Բեյը նշել է այլ պատճառներ: Բեյի խոսքերով իրեն զանգահարել է գործադիր պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը և խնդրել է հեռացնել դերասանուհուն, այն քննադատական արտահայտության համար, որը նա Wonderland ամսագրի հարցազրույցի ժամանակ թույլ է տվել: Այն հարցին, թե ինչպիսին են Մայքլ Բեյի մեթոդները աշխատանքի ժամանակ, դերասանուհին պատասխանել է,  որ այն կարելի համեմատել միայն հիտլերյան բռնապետության հետ:

Նկարահանման մասնակցող կոլեգանները այդ տեղեկությանը ի պատասխան քննարկեցին  Մեգան Ֆոքսի պահվածքը:

Սցենարիստ Էռեն Կրյուգերը GQ ամսագրի հետ հարցազրույցում ասել է,  որ նա նկարահանման հրապարակում իրեն այնպես էր պահում կարծես անելիք չունի:

Դերասան Շայլա Լաբաֆը նույն հարցազրույցում իր հերթին ավելացրել է.  «Նա սկսել էր վարկաբեկել մեր ղեկավարին, իսկ դա սխալ է»:

Ինքը` Մայքլ Բեյը, ասել է, որ ամենևին էլ չի վիրավորվել Հիտլերի հետ համեմատվելուց:

«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ անկյունը» ֆիլմում Մեգան Ֆոքսին փոխարինել է մոդել Ռոզի Հանտիգտոն-Ուայթլին:

 

loading...

Կարդացեք նաև

Պավել Լիսիցյան- 100

admin

«Ես գիրք եմ ստեղծում»

admin

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես