Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Միսիս Սմիթից Միսիս Փիթթ. Անջելինայի և Բրեդի սիրո պատմությունը

Վերջերս այդքան քննարկվող նորությունը Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի ամուսնության որոշման մասին անգամ անհավատալի թվաց: Խոսակցություններն այն մասին, որ Բրեդը Անջելինայի համար սեփական դիզայնով ադամանդյա մատանի  է պատրաստում  վաղուց տարածված էին, սակայն միայն վերջերս նրանք պաշտոնապես համարվեցին նշանադրված:

Զույգի դեպի խորան տանող ճանապարհը շատ երկար էր. սկսած ծառայողական սիրավեպից` ֆիլմի նկարահունումների ժամանակ, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը որոշեցին իրենց նվիրել իրենց երեխաներին, երեք բիոլոգիական զավակներին`Շայլո Նուվելին, Վիվենին և Նոքսային, միաժամանակ որդեգրված երկու երեխաներին` Զահարին և Պաքսային:
Արդեն ամբողջ ընտանիքի համար է սպասված այդ ամուսնությունը, որը Բրեդի խոսքերով ավելի շատ ցանկանում էին հենց երեխաները:

Ահա նրանց միասին անցած ճանապարհից էսքիզներ.

2004-Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը նկարահանվում են “Միսիս և Միսթեր Սմիթ” ֆիլմում: Հենց ֆիլմի պրեմիերայի ժամանակ էլ ծնվում են խոսակցությունները զույգի սիրավեպի մասին, չնայած այդ ժամանակ Բրեդը ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Երկու դերասաններն էլ այդ խոսակցությունները հերքում են, սակայն տարիներ անց Ջոլին այդ ֆիլմի մասին ասաց.” Ոչ բոլոր երեխաներն ունեն հնարավորություն դիտել ֆիլմ, որտեղ իրենց հայրն ու մայրը սիրահարվել են միմյանց”:

2005-ի հունվարին Բրեդ Փիթթը և Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին, որպես պատճառ նշելով “անհաղթահարելի հակասությունները”:
Ապրիլին պապարացիները  լուսանկարում են Ջոլիին և Փիթթին միասին Եթովպիայում, ուր Անջելինան գնացել էր երխա որդեգրելու:

Ծովափին արված լուսանկարների հրապարակումից հետո հանրությունը ավելի դժվարությամբ է հավատում, որ դա “ընդհամենը ընկերություն է”:

Հոկտեմբերին Բրեդը վերջնականապես ստանում է ապահարզան:

2006-ի հունվարին Ջոլին հաստատում է, որ հղի է Փիթթից և դա տպագրվում է People ամսագրում. դա նրանց սիրավեպի առաջին հավաստումն էր:
Գարնանը Բրեդը հայրություն է ճանաչում Ջոլիի որդեգրած երեխաներին Զահարին և Մեդոքսին  և տալիս են նրանց երկու ազգանուն `Ջոլի- Փիթթ:
Մայիսի 27-ին լույս աշխարհ է գալիս զույգի առաջնեկը` Շայլո Ջոլի-Փիթթը:
Զույգը երեխային երկար ժամանակ թաքցնում է պապարացիներից Նամիբիայում, ապա վաճառում նրա լուսանկարը People ամսագրին 10 միլիոն դոլորով, որը համարվում է աստղային երեխայի լուսանկարի համար վճարված ամենամեծ գումարը ժուռնալիստիկայի պատմության մեջ:

2007-Ջոլիի և Փիթթի ընտանիքը շարունակում է մեծանալ. մարտին զույգը Վիետնամում որդեգրում է Պակս Տիենին :

Նույն թվականին մամուլը խոսում էր Նոր Օրլեանում կայանալիք ամուսնության մասին, ինչը սակայն պարզվեց  ճշմարտությունից հեռու էր :
2008-Խոսակցությունների մեծ ալիքից հետո Ջոլին մայիսին կայացած Կաննի մրցանակաբաշխության ժամանակ հաստատում է, որ սպասում է երկվորյակի:

2008-ի հուլիսի 12-ին ծնվում են Անջելինայի դուստրը ` Նոքսը և որդին ` Վիվենը, որոնց լուսանկարը վաճառվում է 14 միլիոն դոլարով և նոր ռեկորդ սահմանում: Լուսանկարի գումարը ներդնում են բարեգործական Jolie-Pitt Foundation ֆոնդում:

2010 -“Զբոսաշրջիկը” ֆիլմից հետո, որտեղ Անջելինա Ջոլին խաղում էր Ջոնի Դեպպի հետ, դերասանուհին անում է իր դեբյուտային ռեժիսորական աշխատանքը` Ֆիլմ պատերազմական կոնֆլիկտի մասին Բալկաններում` “Արյան և մեղրի եզրին”:
Խոսակցություններ կային, որ Բրեդ Փիթթը այդ ֆիլմում փոքր դեր կունենա, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց:

2011-Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը հրաշալի համատեղում են միասնական աշխատանքը, ընտանիքը և բարեգործական ակցիաները:
Ջոլին և Փիթթը կատակում են , երբ հարց են տալիս ամուսնության մասին, սակայն շարունակում են միմյանց սեր խոստովանել հարցազրույցների ժամանակ և միասին են բոլոր լուսանկարներում:
Հարցազրույցներից մեկում Բրեդը ասել է, որ մինչ Ջոլիի հետ հանդիպելը երջանիկ չէր և շատ անհետաքրքիր կյանքով էր ապրում, իսկ մի ուրիշ անգամ նշել է, որ Անջելինան լավագույն մայրն է իր երեխաների համար:

2012-Հունվարին Բրեդ Փիթթը ասում է լրագրողներին, որ նրանք ուզում են ամուսնանալ: Դերասանի խոսքերով հարսանիքը ավելի շատ երեխաներն են ուզում, որոնք նայում են գեղեցիկ հարսանեկան տեսարաններ ֆիլմերում և հարցնում են թե երբ է լինելու նրանց մոտ այդպիսի տոն:
Ապրիլի 13-ին նշանադրության մասին խոսակցությունները հաստատվում են: Աստղերի ներկայացուցիչը հայտնում է, որ ամուսնության օրը հստակ չէ, սակայն հանրությունն արդեն անհամբեր սպասում է. չէ որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի հարսանիքը ավելի հետաքրքիր կլինի քան որևէ թագավորական հարսանիք:

 

loading...

Կարդացեք նաև

1990-ականների վատագույն երգերը

admin

Exclusive! RITA ORA – How We Do (Party) + Lyrics

admin

Հայտնի են 90-ականների լավագույն երգերը

admin