Ամսագիր.am
Image default
Զարմանազան

10 կանոն ընդդեմ շոգի

 

Ջերմաստիճանը 26 աստիճանից բարձր է. սա ծանր փոփոխություն է ցանկացած օրգանիզմի համար: Հատկապես տուժում են սրտային, խրոնիկ հիվանդություններ ունեցողները և փոքրիկները, որոնց օրգանիզմում դեռ կատարյալ չէ ջերմակարգարգավորումը: Իհարկե ցանկալի է գնալ քաղաքից դուրս, հանգիստը վայելել զով առանձնատանը, բայց ինչ անել երբ ստիպված եք մնալ քաղաքում, դիմանալ ուժեղ ճառագայթումներին:

 

 

10 կանոններ շոգից պաշտպանվելու համար

  1. Աշխատեք փողոց դուրս գալ մինչև  առավոտյան ժամը 11-ը և օրվա 17-րդ ժամից հետո:
  2. Կրեք հագուստներ բարակ կտորից, ցանկալի է բամբակյա կամ մետաքսե, նախընտրեք բաց գույներ:
  3. Անպայման կրեք կտորե գլխարկներ, որը ձեզ կպաշտպանի արևի անմիջական ճառագայթներից:
  4. Մի կրեք մետաղե զարդեր կամ զանազան քարեր, որոնք արևից տաքանում ու ազդում են մարմնի ջերմաստիճանի վրա:
  5. Երբ հասնում եք աշխատավայր առջինը լվացվեք սառը ջրով:
  6. Օդափոխիչները միացրեք — 20—22 °C :
  7. Եթե տանը օդափոխիչ չունեք, պատուհաններից կախեք թաց սավաններ, դա չի թողնի, որ տապը տեղափոխվի ձեր բնակարան:
  8. Եթե դուք օրվա մեծ մասն անցկացնում եք մեքենայի ղեկին, ապա անպայման գնեք արևապաշտպան վարագույրներ:
  9. Խմեք քիչ սառեցված հեղուկներ: Խիստ սառը հյութերը արագ վերադարձնում են ծառավի զգացումը:
  10. Հրաժարվեք ծխախոտից: Նիկոտինը նեղացնում է արյունատար անոթները և բարձրացնում արյան ճնշումը, ինչը առանց այն էլ շոգից բարձրանում է:

 

loading...

Կարդացեք նաև

Ոչնչացող կենդանիներ

Մեկ շաբաթյա վարունգային դիետա

Հայտնի է, թե երբ մարդուն կփոխարինի արհեստական ինտելեկտը

admin