Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչպես ազատվել աշխատանքային սթրեսից 10 րոպեում


Սթրեսը, որ ամեն օր ապրում է մարդն աշխատավայրում, գիտնականներն ու բժիշկները համարում են 21-րդ դարի դժբախտությունը, քանի որ դրանից առաջանում է չարություն, նյարդային վիճակ,անհանգստություն, արյան ճնշումի բարձրացում, հոգնածություն և դեպրեսիա:
Սակայն այս ամենից կարելի է խուսափել միայն նախապես հոգալով ձեր մասին:

Եթե դուք զգում եք հոգնածություն և լարվածություն, բժիշկները խորհուրդ են տալիս սթրեսից ազատվել հենց աշխատավայրում և շատ կարճ ժամամանակում:

Ամենալավ միջոցը ինքներդ ձեզ մի փոքր հանգիստ տալն ու սթափվելն է: Օրինակ կարող եք ընկույզներ ուտել այդ ընթացքում: Այն հարուստ է սննդարար նյութերով, A և E վիտամիններով , հակաօքսիդանտներով, որոնք կպայքարեն ձեր սթրեսի դեմ:

Էֆֆեկտիվ կլինի նաև ականջի բլթակների մերսումը: Մերսեք ձեր երկու ականջները միաժամանակ մեկ րոպեից ոչ պակաս և ամեն ականջի սեղմումը 5 վայրկյանից պակաս մի արեք:
Նաև կարող եք սթրեսից ազատվել մեկ բաժակ թեյ ըմպելով: Սև թեյը պարունակում է նյութեր, որը կօգնի ձեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ:
Սթրեսից հաջողությամբ կխուսափեք նաև աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ: Մի ծուլացեք աշխատանքի ավարտից հետո կարգի բերել ձեր սեղանը, ազատվեք ավելորդ թղթերից, առարկաներից,աղբից:

Մտավոր ծանրաբեռնվածությունից կազատի նաև օրվա պլանավորումը: Նախորդ օրը մտածեք հաջորդ օրվա կարևոր գործերի մասին, գրանցեք դրանք և ընդգծեք ոչ այնքան կարևորները:
Բաց մի թողեք ընդմիջումներն ու սնվելու ժամանակը մի կորցրեք: Ճաշել հենց աշխատավայրում խորհուրդ չի տրվում, ավելի լավ է դուրս գալ, փոխել միջավայրը, այլապես հանգիստը լիարժեք չի լինի:

Ֆիզիկական վարժություններ. սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցներից մեկը: Մի խուսափեք սպորտով զբաղվելուց, մաքուր օդում զբոսնելուց և էլեմենտար վարժություններ կատարելուց: Եթե աշխատանքը առաջ չի գնում և թվում է թե ուր որ է կպայթեք, պարզապես գտեք մի հարմար տեղ և կատարեք ամենասովորական վարժություններ: Կզգաք թե ինչպես մարմինը կլիցքավորվի և կտրամադրվեք աշխատանքին:

Հիշեք, որքան էլ կարևոր լինի աշխատանքը այն չի կարող փոխարինել ընտանիքին, ընկերների հետ շփմանը և հանգստին:

 

loading...

Կարդացեք նաև

Մազերի խնամքի կոսմետիկական միջոցները

admin

Ինչպես գումար վաստակել ձեռքի աշխատանքով

admin

Ինչից է սկսվում փոփոխությունների դարաշրջանը

admin