Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Սա ինքնագովազդ չէ

Amsagir.am-ը նոր է սկսել իր գործունեությունը, սակայն չի հապաղում իր ընթերցողներին մատուցել անակնկալներ:

Առայժմ դրանք մրցույթների  տեսքով են (լրագրանյութերի, պատմվածքների, բանաստեղծությունների և լուսանկարների) :

Անկեղծանալով Amsagir.am-ի խմբագրությունը հայտնում է, որ հատկապես լրագրանյութերի մրցույթը միտում ունի բացահայտել մարդկանց, առանց տարիքային սահմանափակման, ովքեր լրագրողական ձիրք և վերլուծական միտք ունեն: Նրանք հետագայում կարող են դառնալ Amsagir.am-ի աշխատակազմի անդամներից մեկը:

Սակայն այսքանով չի սահմանափակվում հաղթողների անակնկալները : Amsagir.am-ի խմբագրությունը հաղթողների համար կկազմակերպի ուղևորություն դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, հենց այստեղ էլ կծավալվի զրույց-քննարկում երիտասարդությանը հուզող թեմաներով:

Արձակ և չափածո ստեղծագործությունների մրցույթը միտում ունի բացահայտել անհայտ ստեղծագործողին, նրա հաջողված գործերը ներկայացնել Amsagir.am-ում և հանձնել ընթերցողի դատին` մի բան, ինչի կարիքն ունի սկսնակ ստեղծագործողը:

Լուսանկարների մրցույթի հայտարարությունը արագ արձագանք գտավ երիտասարդների կողմից, դա էլ գալիս է հավաստելու, որ լուսանկարչական արվեստը պատշաճ լուսաբանման կարիք ունի:

Գրեք մեզ ձեր առաջարկությունները,  քանզի այս ամենն արված է ոչ թե ինքնագովազդի, այլ երիտասարդությանը իրեն արժանի ամսագիր նվիրելու համար:

 

Սիրով ` Amsagir.am

 

loading...

Կարդացեք նաև

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով

Ապագայի մասնագիտությունները

Սուսի Միսակյան