Հայաստանը տուգանվել է “Եվրոտեսիլին” չմասնակցելու համար

13

Եվոպական հեռարձակող միությունը տուգանել է Հայաստանին Բաքվում կայանալիք “Եվրոտեսիլ” երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար,-հայտնում է Իտառ-Տասսը:
EBC-ի որոշման համաձայն Հայաստանը պետք է վճարի մրցույթին մասնակցելու համար նախատեսված ամբողջ գումարը և մի մասն էլ վճարի որպես տուգանք:
Բացի այդ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ցուցադրի եզրափակիչը ուղիղ եթերով:
Ըստ EBC-ի, եթե Հայաստանը հրաժարվի կատարելուց այդ որոշումը, կզրկվի “Եվրոտեսիլ 2013”-ին մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց “Եվրոտեսիլին” մասնակցլուց մարտի 7-ին: Մինչ այդ հայ երգիչները նամակ էին գրել Հանրային հեռուստաընկերությանը բոյկոտելով Բաքվում կայանալիք մրցույթը: Դրա համար պատճառ էր հանդիսացել հայ զինվորի մահը, ով սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից:Այդ զինվորը պաշտոնական վարկածով սպանվել էր ծառայկցի կողմից: