Ինչպես գումար վաստակել ձեռքի աշխատանքով

12

Առաջին հայացքից թվում է թե հոբին և կարիերան անհամատեղելի են, քանի որ զբաղված ենք աշխատանքով, զգտում ենք նոր բարձունքներ նվաճել, հասցնել նաև տնային գործերը…Մի խոսքով կա ժամանակ ամեն ինչի համար բացի ամենակարևորից`մեր հետաքրքրություններից:

Հուշումներ սկսնակների համար
1. Ամենադժվարը ժամանակը և վայրը որոշելն է: Ժամանակի առումով հարկավոր է ճիշտ վերաբաշխել անելիքները: Եթե տարվեք ասեղնագործությամբ, չի բացառվում, որ կարող եք սոված թողնեք ձեր ամուսնուն և անտեսեք երախայի խնդիրները: Չարժե նման զոհողություններ անել: Երկար ժամանակ եք անցկացնում սոց.կայքերում: Այդ ժամանակը կորղ եք նվիրել ձեր հոբբին:
Վայրը առանձին խնդիր է: Ասեղնագործել կարող եք ամենուր և մոտրոյում և հերթի մեջ, սակայն դա ձեզ հաճույք չի պատճառի: Ապացուցված է, որ ստեղծոգործ մարդկանց համար առանձնանալը և լռությունը շատ կարևոր է, այդ ժամանակ են ծնվում յուրօրինակ գաղափարներ, ինչ շատ կարևոր է:
Ուստի մտածեք, թե որ խաղաղ անկյունում եք պատրաստվում ստեղծագործել:

2. Ուսում`ամեակարևորը: Հիմա համացանցում շատ ինֆորմացիա կա ամեն ինչի մասին: Վարպետաց դասեր, վիդեոուսուցումներ Youtube-ում, ինքնուսույցներ…ուսումնասիրեք խնդիրը և անցեք դրա իրագործմանը:

3. Յուրացնելով թեորիան, ձեռք բերելով փորձ և հմտանալով նախ և առաջ հազարավոր օրինակներ ձեր և ձեր ընկերների համար, նորից դիմեք ինտերնետի օգնությանը:
Շատ կայքեր կան, որտեղ կարող եք վաճառել ձեր ձեռքի գործերը կամ նայել թե ինչ պահանջարկ կա շուկայում և գուցե կարողանաք կատարել ինչ-որ մեկի պատվերը:

4. Հավատացեք ձեր ուժերին: Օճառ պատրաստելը իրականում այնքան էլ դժվար չէ, հարկավոր է միայն գնել անհրաժեշտ բաղադրիչներ և զարկ տալ երևակայությանը: Ուզում եք, որ օճառը լինի հավելումներով, համարձակ ավելացրեք նարնջի կեղևներ, եթերայուղեր և անգամ պղպեղ:
Կամ նայեք ձեր սիրելի օճառի բաղադրությունը,ինչը որպես կանոն բնական կոսմետիկայի արտադրողները գաղտնի չեն պահում:
5. Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ: Ուրիշների աշխատանքները դիտել պետք է և ցանկալի է, սակայն համեմատվել պետք չէ: Դուք հիեք, որ արտադրում եք ունիկալ մի բան:

Եթե դուք որոշել եք, որ կյանքը գրասենյակում չի ավարտվում, մտածեք թե ինչով եք ցանկանում զբաղվել:

Լավ hand-made-ը միշտ էլ գնահատվել է և մարդիկ պատրաստ են վճարել դրա համար: Եվ ով գիտե գուցե հենց ձեր իրերը մեծ ճանաչում ունենան և ձեր հոբբին դառնա վաստակ կամ հիմնական աշխատանք: Գնորդների պակաս դուք ինտերնետում չեք ունենա:

Ինչ կարող ես ստեղծել քո ձեռքով:

Կայքեր, որ կարող են օգտակար լինել:

stitchua.com, homemama.ru, samodelki.com.ua, smart-arts.ru, mirknig.com
Մի զրկեք ձեզ այդ հաճույքից: Առավել ևս, որ այս ձեր հոբբին ոչ միայն դեպրեսիայի դեմ դեղահաբ կարող է լինել, այլև գումար աշխատելու միջոց: