Այսօր ԱՄՆ-ում ԱՂՈԹՔԻ ՕՐ է

7

Աղոթքն ուժ ունի: Այդ է պատճառը, որ միլիոնավոր ամերիկացիներ ընտրել են մի որոշակի օր՝ մայիսի 3-ը, հինգշաբթի, և այն հայտարարել են Աղոթքի ազգային օր (ԱԱՕ): Այս տարի Աղոթքի ազգային օրը ԱՄՆ-ում անց է կացվում 61-րդ անգամ:

«Այս տարվա թեման է «Մեկ ժողովուրդ Աստծո ներքո»: Այն հիմնված է Սաղմոս 33:12-ի վրա, որը մեզ հիշեցնում է. «Երանի այն ազգին, որի Աստվածը Տերն է», — ասում է ԱԱՕ-ի օպերատիվ խմբի նախագահ Շիրլի Դոբսոնը՝ «Կիզակետում ընտանիքն է» ծառայության հիմնադիր Ձեյմս Դոբսոնի կինը:

«Երկրի պատմության ներկայիս վտանգավոր և անորոշ պահին խիստ կարևոր է, որ շարունակենք աղոթելը, — բացատել է նա: — Ամերիկյան ժողովրդին շարունակում են անհանգստացնել խնդիրներ, որոնք հասարակ մեթոդներով չեն լուծվում և մեր հույսը Բարձրյալի առաջնորդության որոնումն է, Նրա պաշտպանությունը և օրհնությունները, և դրանք ոչ միայն Աղոթքի ազգային օրը, այլ ամբողջ տարի»:

«Մեր եկեղեցիներում կարող ենք աղոթել ամեն կիրակի, չորեքշաբթի կամ այլ օր, — ասում է օպերատիվ խմբի փոխնախագահ Ջոն Բորնշտեյնը: — Բայց այդուհանդերձ կարևոր է, որ այդ օրը առանձնահատուկ, կատարյալ կերպով ընկալենք, որ պետք է մեկ ժամով կամ 30 րոպեով հետաձգել բոլոր գործերը, որպեսզի ասենք. « Այսօր իմ գործը իմ ժողովրդի, հարևանների և հասարակության համար աղոթելն է»:

«Սա շարքային միջոցառում չէ, սա աղոթքին նվիրված շարժում է: Այն մեզնից առաջ է անցել և մենք ուրախ ենք նրա մասը լինելու համար», — ավելացրել է նա:

ԱԱՕ-ի կազմկոմիտեում ստանում են բազմաթիվ պատմություններ, որոնք վկայում են աղոթքի միջոցով բժշկությունների, վերականգնումների և Աստծո օրհնությունների առատության մասին:

Շարժումը ստացել է համընդհանուր բնույթ, մարդիկ և եկեղեցիները ստեղծագործաբար են մոտենում աղոթքի միաբանության հարցին: Մայիսի առաջին երեքշաբթի օրը տեղի կունենան մոտոցիկլետների և բեռնատարների ավտոմրցավազքեր: Կլինի նաև ինքնաթիռների ռալլի, որի ժամանակ ինքնաթիռները կխորհրդանշեն երկրի բոլոր մայրաքաղաքները:

Երբ քրիստոնյաները միասնական են, աղոթքներ են բարձրացվում կառավարության, բանակի, լրատվամիջոցների, տնտեսության, կրթության եկեղեցիների և ընտանիքի համար:

«Հուսով եմ, որ ԱԱՕ-ն կքաջալերի և կհիշեցնի քրիստոնյաներին, որ աղոթքը պետք է կազմի իրենց կյանքի ամենօրյա մասը: Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, հարաբերությունները Աստծո հետ՝ այս ամենը հիմնված է աղոթքի վրա, — ասում է Մայքլ Հոհմանը՝ ԱԱՕ-ի տարածքային տնօրենը հյուսիս-արևելյան Ֆլորիդայից: — Ինչ վերաբերվում է անհավատներին, ես աղոթում եմ, որ մեր աղոթքը նրանց սրտում արթնացնի Աստծոն ձգտելու ցանկություն այն ժամանակ, երբ նրանք տեսնեն բոլոր հավատացյալների միավորումը մի ամբողջության մեջ»:

newgeneration.am