Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

50 Cent-ը հակածաղրական գիրք է գրում

Ռեփփեր 50 Cent-ը, ով ճանաչում է ստացել թմրանյութերի օգտագործման և դաժանության մասին երգերով, իր առջև նպատակ է դրել վերջ դնել ուրիշներին ծաղրող պատանիների վատ սովորությանը մի գրքով, որի անունն է “Playground” (“Խաղահրապարակ”):

Հրատարակչի տված տեղեկությունների համաձայն այն վաճառքի կհանվի Հունվարին: Գիրքը մասնակիորեն հիմնված է 50 Cent-ի սեփական կյանքի վրա: Նշենք,որ 50 Cent-ի իսկական անունը Քուրթիս Ջեքսըն է, նա մեծացել է Նյու Յորքի Յամայկայի հանցավոր թաղամասում:

«Ես “Playground”-ը գրելու մեծ ցանկություն ունեի, ես ուզում էի իմանալ թե ինչպես է երեխան սկսում ծաղրել ուրիշներին:» ասում է 50 Cent-ը և ավելացնում  «ես այս գիրքը գրել եմ հիմնվելով իմ սեփական մանկության ու պատանեկության իրադարձությունների վրա և ուզում էի որ հետագայում այն իր սեփական ընթացքը ստանար»:

50 Cent-ը սկսեց ճանաչում ստանալ 1990-ականների վերջում իր այնպիսի երգերով, ինչպիսիք են  “Thug Love” և “How to Rob,”  երգերը: Բայց,  50 Cent-ի վրա կատարված մահափորձից հետո, 50 Cent-ին ձայնագրող ընկերությունը հրաժարվեց պայմանագրից և նա վերադարձավ 2000-ականների իր “Get Rich or Die Tryin’,” սկավառակով, և այդ սկավառակի գրանցած հաջողությունից հետո, նա նկարահանվեց մի շարք ֆիլմերում և մի քանի սկավառակ ձայնագրեց: 2005 թվականին 50 Cent-ը գրեց իր ինքնակենսագրությունը, որի անունն էր  “From Pieces to Weight”, սրան հաջորդեց 50 Cent-ի կյանքի դժվար ուղղին ներկայացնող “The 50th Law,” գիրքը, որը նա գրել էր Ռոբերթ Գրինի հետ համատեղ: Չնայած միլիոնավոր սկավառակների համաշխարհային վաճառք ունեցող 50 Cent-ը կոչ է անում վերջ տալ պատանեկան ծաղրանքին, նա հայտնի է իր թշնամիների բանակով: 2009 թվականին նա քննադատում էր Ռիք Ռոսս ռեփփերին իր անորակ վիդեոյի համար: Դրանից առաջ էլ, նա երգերի միջոցով փոխադարձ վիրավորանքների մեջ էր գտնվում The Game և Cam’ron ռեփփերների հետ:

loading...

Կարդացեք նաև

Լեդի Գագան տղամարդ է դարձել

Կռուտոյը արդարացնում է ազգանունը

admin

No Doubt խումբը վերադառնում է բեմ

admin