Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Վնասո՞ւմ է արդյոք քաղցրը մտքին: Նոր բացահայտումներ

Ասում են, թե իբր քաղցրը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Սակայն Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները պնդում են լրիվ հակառակը: Նրանք անցկացրել  են փորձեր և պարզել, որ քաղցրը ոչ միայն չի օգնում մտածել, այլ ընդհակառակը`խանգարում է: Քաղցրի չափից շատ օգտագործումը իջեցնում է ինֆորմացիան մտապահելու կարողությունը:
Այս եզրահանգումները արվել են լաբարատորիայի կենդանիների վրա կատարված բազմաթիվ փորձերից հետո:
6 շաբաթ շարունակ գիտնականները առնետներին կերակրել են շատ ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի սիրոպով:
Նաև կրծողների մի մասին լրացուցիչ կերակրել են օմեգա-3 ճարպային թթվով, որը խթանում է ուղեղի աշխատանքին:
Փորձը սկսելուց առաջ գիտնականները 5 օր շարունակ նույն լաբիրինթի մեջ են դրել առնետներին, որպեսզի նրանք սովորեն դուրս գալու ճանապարհը: Փորձի ավարտից հետո կենդանիներին նորից դրել են այնտեղ:

Նյարդավիրաբուժության պրոֆեսոր Ֆերնանդո Գոմես- Պինիլլան հայտնել է եզրակացությունը. կրծողները, սիրոպի հետ ստանալով օմեգա-3, սկսել են ավելի դանդաղ շարժվել, քան փորձի սկզբում, չեն կարողացել հիշել լաբիրինթի ճանապարհը,-գրում է Journal of Physiology ամսագիրը:
Իսկ այն առնետների մոտ, որոնց կերակրել են միայն սիրոպով, ինսուլինի դեմ դիմադրողականություն է առաջ եկել`հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և պատասխանատու է ուղեղի բջիջների գործառույթի համար:
Այլ խոսքերով ասած, արյան մեջ գլյուկոզայի բարձ մակարդակի պահպանումը տևական ժամանակ, խախտում է ուղեղի նոր ինֆորմացիա ստանալու և ստացածը պահելու կարողությունը:
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆրուկտոզայի ավելորդ ընդունումը վնասում է ուղեղին և մարմին: Ստացված արդյուները վկայում են այն մասին, որ այն ինչ մենք ուտում ենք, ազդում է նրա վրա, թե ինչպես ենք մտածում»,-մեկնաբանել է Ֆերնանդո Գոմես- Պինիլլան:

 

loading...

Կարդացեք նաև

Ձկների Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է։ Օրվա աստղագուշակը

admin

15 փոքրիկ ու գրավիչ կենդանիներ, որոնք կարող են սպանել ձեզ

admin

Համակարգչային վիրուսի ծննդյան օրն է