Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Եթե երեխան չի տեսնում տիկնիկային թատրոն, ուրեմն նա արդեն կողոպտված է». Լեոնիդ Հարությունյան

Փոքր քաղաքի թատրոնը պետք է ունիվերսալ լինի,-կարծում է Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան դրամատիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, ով իր թատերախմբի հետ հյուրախաղերով ժամանել է Հայաստան ներկայանալու և տիկնիկային ներկայացումներով և  դրամատիկ բեմադրությամբ:

Հյուրախաղերը մեկնարկել են մայիսի 24-ից Երևանի Խամաճիկների թատրոնում կայացած «Թռչուն  Ընկեցիկը» տիկնիկային ներկայացմամբ: Մայիսի 25-ին թատերախումբը հանդես եկավ Ավետիք  Իսահակյանի անվան գրադարանում «Հարության Ժամանակը» Ռոբերտ Եսայանի համանուն գրքի մոտիվներով արված ներկայացմամբ, որը  հիացմունքի արժանացավ  հանդիսատեսի կողմից, որի շարքերում էին արվեստագետներ Բախտիար Հովակիմյանը, Մարգարիտա Մնացականյանը, Հրայր Ուլուբաբյանը և ուրիշներ, որոնք իրենց զարմացական և հիացական խոսքը ուղեցին թատրոնի գեղարվեստեկան ղեկավարին և դերասաններին:

Մայիսի 26-ին հյուրախաղերի շրջանակներում թատերախումբը հանդես եկավ նաև Արմավիրի քաղաքապետարանի Արվեստի դպրոցում և Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում:

_Արմավիրը պարարտ հող է թատրոնի համար, շատ մեծ մղում կա արվեստի և քննություն բռնել այստեղ , ինձ համար նշանակում է հաջողվել շատ բարձ մակարդակներում,-ասում է Լեոնիդ Հարությունյանը:

Նախատեսված երկու  ներկայացումների փոխարեն թատրերախումբը ներկայացրեց երեքը, քանի որ դպրոցի փոքրիկներին չնեղացնելով «Հարության Ժամանակը» ներկայացումից առաջ խաղացին նաև «Թռչուն Ընկեցիկ» տիկնիկային ներկայացումը:

_Մեր սկզբունքն է աշխատել  նախ մանուկների համար, հետո երիտասարդների, ապա նոր մեծահասակների: Սերը արվեստի հանդեպ պետք է սերմանել մանկուց: Եթե երեխան դեռ մանկապարտեզային տարիներից չի տեսնում տիկնիկային թատրոն, ուրեմն նա արդեն կողոպտված է և դժվար է նրանից պահանջել, որ լինի լավ քաղաքաղացի կամ լուրջ մտածող մարդ,-համոզված է թատրոնի ղեկավարը:

Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան դրամատիկ թատրոնը դեռևս շարունակում է իր շրջագայությունները Հայաստանի մարզերում և քաղաքներում: Մային 28-ին հնարավորություն կունենանք նրանց ներկայացումը դիտել նաև Սարդարապատում:

Այս հյուրախաղերը կշարունակվեն նաև   Ղափանում և  Գորիսում, իսկ թե  երբ թատերախումբը կվերադառնա Արցախ Լեոնիդ Հարությունյանը չցանկացավ կոնկրետ ասել, քանի որ օրեցօր ստանում են նորանոր առաջարկներ:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Ռոբերտ ամիրխանյանի ծննդյան օրն է

admin

«Տերմինատորի» ամուսնալուծության մանրամասները

Ա.Հարությունյանի «Թափառում» ֆիլմը կմասնակցի «Կինոշոկ- 2011»-ին