Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ինչպիսին կլինեն ապագայի մարդիկ

Ապագայագետները առաջարկում են կառուցել տեսություններ, որոնցով հնարավոր կլինի կանխատեսել, թե ինչ էվոլյուցիա կապրի մարդկությունը: Վարկածներից մեկի համաձայն` հեռավոր ապագայում երկու սեռի մարդիկ էլ կլինեն ճաղատ, իսկ տղամարդիկ մորուք չեն ունենա: Գիտնականները համարում են, որ չնայած գեղագիտական ակնառու կորստին` մարդիկ կշահեն` խնայելով ջրային պաշարները, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինի ջուր օգտագործել  ներկայիս ծավալներով` լվանալով մազ ու մորուքը:

Հետազոտողների կարծիքով` բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում կունենան երկար մատներ. Այդպես հարմար կլինի սեղմել համակարգչի ստեղններին կամ օգտվել ապագայի այլ բարդ տեխնիկայից:

Առաջին անգամ չէ, որ կառուցվում են ատամների կառուցվածքային փոփոխությունների մասին տեսություններ: Եվ եթե նախկինում մատծում էին, որ ապագայում ատամներն ընդհանրապես կվերանան, ներկայումս  ենթադրում են, որ պարզապես չեն աճի իմաստնության ատամներ:

Մի հարցում գիտնականները համոզված են. Մարդկությունը, ընդհանուր առմամբ, ավելի բարձրահասակ կլինի: Այդ առիթով բերվում է Իտալիայի օրինակը, որտեղ մարդկանց 20 տոկոսի հասակը բարձր է 180 սանտիմետրից, այնինչ պատերազմից հետո այդպիսի մարդիկ ընդամենը 6 տոկոս էին կազմում:

Միաժամանակ, որոշ ապագայագետներ պնդում են, որ Homo sapiens տեսակը չի փոխվի` չնայած համընդհանուր աղետներին: Մարդաբանների մի մասի կարծիքով`միայն լուրջ բնական աղետը կարող է թռիչքաձև փոխել բնական ընտրության ընթացքը:

Հոգեբանները զգուշացնում են, որ էլեկտրասարքավորումների և տեխնկական այլ սարքերի արագընթաց զարգացումը, ինչպես նաև տեղեկատվության քանակական անընդհատ աճը մարդկությանը անխուսափելիորեն կհասցնի նյարդային հիվանդությունների, աննախադեպ չափերի կհասնեն ճարպակալումն ու դեպրեսիան:

Գիտնականների կարծիքով` Homo sapiens տեսակի փոփոխությունների ընթացքն արդեն սկսվել է: Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունների համաձայն` մարդկանց հոտառությունը նախնիների համեմատ արդեն բավական վատացել է, քանի որ հոտառության գեների 72 տոկոսը անդառնալի մուտացիայի են ենթարկվել: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ հաջորդ փուլը կլինի քթի զգայունության ամբողջական բթացումը:

Ատամների վրա մեծապես կազդի կոնսերվանտների, շաքարների մեծաքանակ օգտագործումը և կոշտ ուտելիքի բացակայությունը: Ատամները կմանրանան հետո ընդհանրապես կվերանան: Որոշ ապագայագետների կարծիքով` XXI դարի կեսերին արդեն Երկրի բնակչության մեծ մասը կունենա մուգ կամ թուխ մաշկ, շեղ աչքեր: Այդպես եվրոպոիդ ռասայի մարդիկ կվճարեն կանխամտածված կերպով չբազմանալու համար:

Գիտնականները կանխատեսում են նաև, որ, հնարավոր է, փոքրանա մարդու մկանային զանգվածը: Բավական կմեծանա ձախլիկների թիվը. Հիմա արդեն սկսվել է այդ պրոցեսը: Տեսություններից մեկի համաձայն`բնությունը որոշել է վերականգնել տաղանդավոր ձախլիկների պոպուլյացիան, որ ոչնչացել է քարի դարում մարտնչող պրիմիտիվ աջլիկների դեմ պայքարում:

Ամերիկացի գիտնականների կարծիքով` մոտավորապես 2 000 տարի անց մթնոլորտում աղտոտող նյութերի գերհագեցումից մարդու աչքերը նկատելիորեն կփոքրանան և կունենան երկրորդ թարթիչ: Թոքերը կմեծանան և կունենան ավելի խիտ արյունատար համակարգ, որը օդից կվերցնի թթվածնի ավցելի փոքր քանակությունը, որ դեռ կլինի այնտեղ:

Գիտնականները կարծումեն նա, որ մարդու մաշկը կկոշտանա, որպեսզի դիմանա մթնոլորտի քիմիական աղտոտիչների և ակտիվ արևի այրվածքներին:

Վարկածներից մեկի համաձայն` ականջները նույնպես փոփոխություններ կկրեն, և դրանց վրա կգոյանան ծալքեր. դրանց շնորհիվ մարդիկ կպաշտպանվեն աղմուկից: Երիկամները ձեռք կբերեն նոր գործառույթ` մեզից կանջատեն ջուրը և այն կպահեն օրգանիզմի համար: Շատ մարդաբաններ պնդում են, որ գլուխը կլինի ոչ միայն կլոր, այլ նաև երկարավուն` ի հաշիվ ուղեղային մասի մեծացման:

Մարդկությունը կունենա նոր ընդունակություններ, օրինակ` հեռազգացության մակարդակում հաղորդակցվելու հնարավորություն: Այսպես թե այնպես, գիտնականների մեծ մասի կարծիքով`ինչ-ինչ փոփոխություններ մարդու ֆիզիոլոգիայում և արտաքին կերպարում ամեն դեպքում կլինեն. չափազանց արագ տեմպերով է ընթանում տեխնիկական առաջընթացը:

 

loading...

Կարդացեք նաև

Դուք տեսե՞լ եք այսպիսի մայր

Սուսի Միսակյան

Պատժել են «Զբոսանք սթրինգով» հոլովակի հերոսուհիներին (Վիդեո)

admin

Սուպերգավաթի ամենազվարճալի 10 գովազդները

admin