Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»

 Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:
Ամեն տարի մայիսի 28-ին հայ ժողովուրդը իր հարգանքի տուրքն է մատուցում նահատակված հայորդիներին, այցելելով Սարդարապատի հուշահամալիր:
Ձեզ ենք ներկայացնում ֆոտոռեպորտաժ Սարդարապատի տոնախմբությունից:

[nggallery id=1]
loading...

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միացյալ քարտեզի օրն է:

admin

Դատական քաշքշուկ 20 դոլարանոցի համար

admin

Մրցույթ՝ «Արցախյան ազատամարտիկը»