Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Կանայք ավելի անկանոն սեռական կյանք են վարում

Բրիտանական The Daily Mail-ը հղում անելով վերջերս կատարված հետազոտության արդյունքներին հայտնում է, որ երիտասարդ կանայք սկսել են ավելի անկանոն սեռական կյանք վարել, քան տղամարդիկ:
Պարզվել է, որ 21 տարեկանում կանանց մեծամասնությունը սեռական հարաբերություններ ունեցած է լինում միջինը 9 տարբեր տղամարդկանց հետ, երկու անգամ ավելի քան տղամարդիկ նույն տարիքում:
Իսկ ամեն չորրորդը կուսությունը կորցնելուց հետո քնում է ավելի քան 10 զուգընկերոջ հետ (տղամարդկանց ամեն 5-րդը):
Բացի այդ աղջիկներն ավելի անհավատարիմ են: Հարցվածների մի մասը խոստովանել է, որ դավաճանել է զուգընկերոջը, իսկ ամեն չորրորդը`երկու անգամ:
Միևնույն ժամանակ հարցված 2000 կանանցից 99%-ը հայտարարել է, որ կընդհատի հարաբերությունները, եթե իմանա, որ իրեն դավաճանել են:
Ավելի վաղ ԱՄՆ-ում կատարված հարցումներից  պարզվել էր, որ դեռահաս աղջիկների մոտ, որոնք նայում են «Ընկերները» կամ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալները,երկու անգամ ավելի շատ են լինում անցանկալի հղիություններ:
Այդ հարցումը, որը անցկացվել էր More ամսագրի համար հաստատել էր, որ կանայք ավելի շատ են ցանկանում զբաղվել սեքսով և միևնույն ժամանակ համոզված են, որ տղամարդիկ դրանից ավելի մեծ հաճույք են ստանում:
Հարցված կանանց մեծամասնությունը ասել է, որ կուսությունը կորցրել է ոչ իր սիրելի մարդու հետ սեքսի ժամանակ և միայն 32%-ն է կարծում, որ սերը սեքսի ամենակարևոր պայմանն է:
10-ից 7-ը խոստովանել է, որ ունեցել է «մեկ գիշերվա սեքս» և միայն 1%-ն է հայտարարել, որ սպասելու է մինչև ամուսնական առաջին գիշերը:

 

loading...

Կարդացեք նաև

Խորհուրդներ, որոնք կօգնեն կենցաղում

admin

Աչքերի գույնը և ցավը

Սուսի Միսակյան

10 փաստ սիրո մասին

Սուսի Միսակյան