Ամսագիր.am
Image default
Ես և Նա

«Ասա ինչ սուրճ ես խմում, ասեմ ով ես դու»

Մարդու մասին շատ բան կարող է ասել ձեռագիրը, աչքերի գույնը կամ գույնի ընտրությունը,սակայն ըստ հոգեբանների քիչ բան չի բացահայտում նաև անհատի ընտրած սուրճը:
Բովված դառը սուրճ ընտրում է ուժեղ բնավորության տեր մարդը: Նա չի վախենում պատասխանատվությունից և պատրաստ է ընդունել իր սխալը:
Բովված քաղցր սուրճը նույնպես հուշում է մարդու պատասխանատվության զգացումի մասին, ինչպես նաև որոշումներից առաջ երկար մտածելու հակվածության մասին: Փոխարենը այսպիս մարդը պատրաստ է զոհել իր հետաքրքրությունները հանուն իր ընկերների և սիրելիի:
Էսպրեսսո սուրճի սիրահարները, որպես կանոն, ունեն պահպանողական հայացքներ: Նրանց որևէ բանում հնարավոր չէ համոզել, իսկ վիճաբանությունների ժամանակ մնում են իրենց ասածին, երբ անգամ իրենք են հասկանում, որ սխալվում են: Դժվարությամբ են գնում զիջումների: Այսպիսի մարդիկ հուսալի են և նրանց կարելի վստահել ամեն հարցում:

Կաթով և շաքարով սուրճ խմում են հավասարակշռված, ներդաշնակ մարդիկ: Նրանք ունեն շատ խաղաղասեր բնավորություն և երբեմն թվում է թե նրանք ստեղծված են նրա համար, որ իրենց սիրեն:
Իսկ կապուչչինոյի և գլասեի սիրահարները ունեն բարդ բնավորություն: Նրանք ստեղծագործ, խանդավառ անհատականություններ են, լեցուն երազանքներով և ռոմանտիկայով :
Լուծվող սուրճ նախընտրողները ռացիոնալ են և հավաքված: Նրանց հաջողվում է բարձրանալ կարիերայի աստիճաններով: Սովորաբար նրանցից գոհ է լինում ղեկավարությունը: Մասնավորապես, այն ամենը ինչի նրանք հասնում են, նախապես պլանավորած են լինում:
Բոլոր նրանց համար, ովքեր սուրճ առհասարակ չեն խմում, կա հաճելի նորություն. թեյի սիրահարները բաց են, շփվող և լավատես: Նրանց թեթև բնավորությունը թույլ է տալիս դառնալ ընկերության հոգին: Այսպիսի մարդկանց հետ հանգիստ է և ուրախ:

Սա հոգեբանների կարծիքն է, իսկ դուք շարունակեք ըմպել ու վայելել այն ինչը ձեզ իրականում դուր է գալիս  ;-):

 

loading...

Կարդացեք նաև

Արական սեռը վերացման վտանգի տակ է

Ի՞նչպես գտնել երկրորդ կեսին սոցիալական կայքում

Սուսի Միսակյան

Տղամարդը կարմիր հագուստով ավելի գրավիչ է