Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Տոնդ շնորհավոր, Փոքրիկ. «Քեզ մաղթում եմ…..»

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

2012-ին մանուկները մնացել են այն նուրբ էակները, որոնք  ունեն ուշադրության, սիրո ու պաշտպանության կարիք:

Այս օրը  շատերը ձգտում են տոն դարձնել երեխաների համար, ներդրում ունենալ մանկական ուրախության ու ծիծաղի մեջ, մյուսները վերհիշում են իրենց մանկությունն ու ժամանակավորապես տեղափոխվում այնտեղ`իրենց մանկության աշխարհը:

Ի՞նչ են ցանկանում մեր հայրենակիցներն իրենց և աշխարհի բոլոր բալիկներին. կարդացեք ստորև:

Սուրեն Թադևոսյան (ռեժիսոր)_Մաղթում եմ անհոգ, առողջ ու երջանիկ կյանք: Մենք մանուկ ենք ցանկացած հասակում, տա Աստված, որ ոչ մի մանուկ չզգա ծնողի պակասությունը, իսկ ցանկացած ծնող միշտ հպարտանա իր երեխայով:

Նինա Խաչատրյան (ռեժիսոր)- Մեր շատ սիրելի շատ փոքրիկներ: Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության տոնի առթիվ: Առաջին հերթին մաղթում եմ ձեզ քաջ առողջություն և երջանկություն, թող ձեր սրտերը լցված լինեն ուրախությամբ, իսկ ձեր համովիկ դեմքներին միշտ շողան ժպիտները: Թող ձեր կյանքը հեքիաթներով և հրաշքներով լի լինի, և ձեր գլխի վերևում փայլատակի կապույտ երկնքի ոսկեղեն արևը: Խաղաղություն և սեր ձեզ բոլորիդ:

Ուրախ եղեք միշտ Տիրոջով, և դարձյալ կասեմ` ուրախ եղեք /Ա.Թես. 4:4/
Աստված օրհնի ձեզ:

Զառա Բաթոյան (լրագրող)-Թող բոլոր երեխաները մեծանան իրենց ընտանիքում, իրենց սիրելիներով և հարազատներով շրջապատված: Թող բոլոր ծնողներն ունենան իրենց երեխաների արժանապատիվ և երջանիկ մանկություն ապահովելու հնարավորություն:Ուզում եմ, որ մեծերը լսեն երեխաներին և շատ խոսեն նրանց հետ, հաշվի առնեն նրանց կարծիքը: Հաշմանդամություն ունեցող երեխաներն այսօր ամենախոցելին են Հայաստանում: Ուզում եմ և կոչ եմ անում ծնողներին, ուսուցիչներին, պաշտոնյաներին և պարզապես քաղաքացիներին ստեղծել հավասար հնարավորություն նրանց կրթության և լիարժեք մանկության համար:

Եթե պաշտպանված են երեխաների իրավունքները, պաշտպանված են բոլորի իրավունքները:
Արտավազդ Եղոյան(հաղորդավար) –Թող նրանք առողջ ապրեն, երջանիկ մանկություն վայելեն: Անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի՝ պահանջ չունենան:

Սուսաննա Մելիքյան (հաշվապահ) -Երեխաներին ողջ  մոլորակի , շնորհավորում եմ   կապակցությամբ տոնի: Մանուկների  ծիծաղը  թող  միշտ  հնչի, պատերազմ թող չլինի, ապրեն  անհոգ  ու  ուրախ,  միշտ լինի   խինդ  ու բերկրանք :  Իսկ  մենք  պահպանենք  չարիքից,  միշտ   սիրենք  ու հասկանանք  մեր  սիրելի  փոքրիկներին :

Լիլիթ Ղազարյան (բանասեր) Թող բոլոր-բոլոր բալիկները լիարժեք, սիրով լի ընտանիքում մեծանան։ Ու թող ճիշտ դաստիարակվելու հնարավորություն ունենան, որ տարիներ հետո բոլոր մեծերը լավ մարդիկ լինեն…

Արմենուհի Հովհաննիսյան (սոցիալական մանկավարժ)-«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8, հմմտ. Մատթ. 11:25)
Ասօր երեխաների պաշտպանության օրն է: Սիրելի իմ բարեկամ փոքրիկներ, սիրով շնորհավորում եմ ձեզ ձեր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր մաքուր ու պարզ աշխարհում հանդիպեք ամենալուավորին, ամենագեղեցիկին: Թող ` արևի պես պայծառ ու ջերմ ժպիտները զարդարեն ձեզ, հոգիներդ ուրախ ցնծան ու կարկաչեն կապուկակ ու ջինջ գետակի պես:
Երանի՜ ձեզ…

Անի Ղուկասյան (լեզվաբան-դիվանագետ)– Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երեխա մեծանա առողջ`զերծ ամեն տեսակ կախվածություններից, ունենա իր իրավունքները պաշտպանելու գիտակցությունը, մնան մաքուր ու ժամանակից շուտ չմեծանան, ամուր հայ ազգի զինվորիկներից շուտով վերածվեն հայրենիքին նվիրված հոգով ռազմիկներին, առողջ ու հայրենասեր սերունդ թող մեծանա:

Էլեն Արզումանյան (բանասեր) -Սևակը խոսքեր ունի` աշխարհին մանկան մաքրություն է պետք, ուզում եմ, որ մեր բալիկների աչուկները միշտ փայլեն ու աշխարհը ողողեն մանկան սրբությամբ ու անհոգ ժպիտներով, որովհետև առանց նրանց մաքրության մեծերի կյանք էլ է անհրանրին դառնում:

Արթուր Yuppi Du (դերասան) –Մաղթում եմ բոլոր մարդուկներին, որ յուրաքանյուրն իր հեքիաթն ունենա ու հավատա այդ հեքիաթին մինչև վերջ, մինչև խոր ծերություն:

 

Amsagir.am-ի խմբագրությունը ևս շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, հույս հայտնելով տարեցտարի երեխաներին տեսնել առավել պաշտպանված, առավել անհոգ ու առավել երեխա…Իսկ բոլոր ծնողներին ցանկանում ենք հիշեցնել Ժան Ժակ Ռուսոյի խոսքերը . «Թողեք մանկությունը հասունանա մանկության մեջ»:

 

loading...

Կարդացեք նաև

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

admin

Թյուր կարծիքներ և փաստեր անվանափոխության մասին

Սուսի Միսակյան

Աջակցենք Դավիթ Բեկի մասին պատմող մուլտֆիլմի հեղինակներին

admin