Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

No Doubt խումբը վերադառնում է բեմ

No Doubt խումբը որոշել է վերադառնալ բեմ և իր ունկընդիրներին ներկայացնել նոր ստեղծագործություն,-գրում է ContactMusic-ը:
Խումբը կներկայանա Teen Choice Awards մրցականակաբաշխության ժամանակ 2012 թ.-ի հունիսի 22-ին: Այս ելույթը վերջին կես տարում կլինի առաջինը:
Սինգլի անունը դեռ հայտնի չէ և դա կլինի երգի առաջին կատարումը: Հավանաբար այն կընդգրկվի նաև նոր ալբոմի մեջ, որը նույնպես դեռ անուն չի ստացել:
Վերջին 11-ի տարիների առաջին ալբոմը խումբը կթողարկի սեպտեմբերի 11-ին:
Խմբի լիդեր Գվեն Սթեֆանիի խոսքերով ինքը և իր կոլեկտիվը անհամբերությամբ են սպասում, թե երբ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքները No Doubt խմբի երկրպագուներին:
No Doubt խումբը ձևավորվել է 1986 թվականին Կալիֆորնիայում: Իր գոյության ընթացքում խումբը թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը 2001 թվականին լույս տեսած , “Rock Steady” կոչվող ալբոմն էր: 2004-ից 2008-ը խումբը գտնվում էր արձակուրդի մեջ:
Ներկա դրությամբ բացի վոկալիստ Սթեֆանիից խմբի կազմի մեջ են մտնում բասիստ Թոնի Քենելը, թմբկահար Էդրիան Յանգը և կիթառահար Թոմ Դյումոնտը:

 

loading...

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ կրկին մայր է դառնալու եւ հայտնել է երեխայի սեռը

admin

Հայտնի են 90-ականների լավագույն երգերը

admin

Լեդի Գագան երգ է գրել Շերի համար

Սուսի Միսակյան