Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ինչո՞ւ են տղաներն ընտրում կապույտը,իսկ աղջիկները վարդագույնը

Վարդագույնը կամ մանուշակագույնը ձեզ հիշեցնո՞ւմ է հատապտուղ հավաքելը: Իսկ կապույտ գույնը` անտառում որս անե՞լը: Թե ինչու են տղաները կապույտը, իսկ աղջիկները վարդագույնը նախընտրում հարցի պատասխանը գտնելու համար գիտնականները անդրադարձել են մեր անցյալին:
Աղջիկներին իսկապես գրավում է վարդագույնը և կարմիրը , իսկ տղամարդկանց կապույտը և կանաչը, և նրանք կարծում են, որ դա կապված է անցյալում մարդկանց որսորդ և բերք հավաքող լինելու հետ:
Կնոջ ուղեղը ծրագրավորված ընտրում է մանուշակագույնը, վարդագույնը, կարմիրը, որը իր գենետիկ հիշողությամբ հատապտղի և մրգի գույնի հետ է ասոցացվում:
Տղամարդիկ, այն ժամանակ, իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կապույտ երկնքի վրա, որը հուշել է  լավ կամ վատ եղանակ որսի համար:
Այս թեորիան առաջ են քաշել ճապոնացի գիտնականները, որոնք խնդրել են 350 ուսանողներին 3 րոպեի ընթացքում 11 գույն դիտել, հետո ըստ ցանկության դասավորել դրանք: Ուսանողները նաև անհատականության տեսակը որոշող թեստ են անցել:
Այս ամենը ապացուցել է, որ իրոք կանայք համակրանք ունեն վարդագույնի հանդեպ, իսկ տղամարդիկ կապույտի և կանաչի:

loading...

Կարդացեք նաև

2012 -ի ամենացանկալի կանայք արդեն հայտնի են

admin

Ձեր շրթունքները մատնում են ձեզ

admin

Էրոտիկան գովազդում. Լավագույն մտահաղացումները

admin